Պենտագոնի ղեկավարը տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը տեղափոխվել է Ուոլթեր Ռիդի անվան բանակային բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Ինչպես նշված է ԲԿ-ի հայտարարության մեջ, ԱՄՆ պաշտպանության նախարարը հսկողության տակ է այն բանից հետո, ինչ ավելի վաղ հոպիտալացվել էր միզապարկի հետ կապված խնդիրների մասին հուշող ախտանշաններով։

Հոսպիտալացումից հետո Օսթինն իր լիազորությունները փոխանցել էր պաշտպանության փոխնախարարին։ Պենտագոնի ղեկավարը շարունակում է մնալ հիվանդանոցում հետագա հետազոտությունների համար։ Ինչպես հայտնել են ԱՄՆ ռազմական գերատեսչությունից, իրավիճակի մասին տեղեկացվել են Սպիտակ տունը, Կոնգրեսն ու շտաբների պետերի կոմիտեի ղեկավարը։

Ինչպես նշված է ԲԿ-ի հաղորդագրության մեջ, Օսթինը ինտենսիվ թերապիայի բաժանմունք է տեղափոխվել փետրվարի 11-ի երեկոյան մի շարք հետազոտություններից հետո։ Առայժմ հայտնի չէ՝ որքան ժամանակ Օսթինը կմնա հիվանդանոցում, սակայն այժմ նա գտնվում է խիստ հսկողության տակ։

Այնուամենայնիվ, ակնկալվում է, որ միզապարկի հետ կապված ներկայիս խնդիրը չի ազդի նրա հետագա լիարժեք ապաքինման վրա։

ԱՄՆ պաշտպանության նախարարը հոսպիտալացվել է հունվարի 1-ին և դուրս գրվել հունվարի 15-ին։ Օսթինի հոսպիտալացման ու շագանակագեղձի քաղցկեղով հիվանդ լինելու մասին լուրերը մի քանի օր գաղտնի էին պահվել հանրությունից, ինչի հետևանքով նա լուրջ քննադատությունների էր ենթարկվել։ Ավելի ուշ Օսթինը վստահեցրել էր, որ իր առողջական վիճակը բարելավվում է՝ միաժամանակ խոստովանելով, որ կարող էր հանրությանն ավելի պատշաճ ձևով տեղեկացնել իր առողջական խնդիրների մասին։

Նշենք, որ Պենտագոնի ղեկավարը 70 տարեկան է։ Նա ԱՄՆ ռազմական գերատեսչությունը ղեկավարում է 2021 թվականի հունվարից։

Ովքե՞ր ներկա կգտնվեն Պուտինի երդմնակալությանը Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Մինչև ե՞րբ կպահպանվի անձրևոտ եղանակը Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Ջուր չի լինի Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի Երևան Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Մայիսի 10-ին Ալմաթիում կանցակցվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները ՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմաս դը Վաալը Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ Իսրայելի բանակը Ռաֆահի բնակիչներին կոչ է արել սկսել տարհանվել` նախքան ցամաքային գործողության մեկնարկը Հող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Մենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են համազգային համախմբմանն ու պետության գահավիժումը կասեցնելուն. Զաքարյան
website by Sargssyan