Իտալիան 97 միլիոն դոլար է ներդնում արևային մարտկոցների գործարանում

Իտալիան 97 միլիոն դոլար է ներդնում արևային մարտկոցների գործարանում։ Իտալիայի վարչապետ Ջորջիո Մելոնեն հայտարարել է Սիցիլիայում նոր գործարան կառուցելու և լրացուցիչ ներդրումների մասին։

Հայտնի է, որ հատկապես ռուս-ուկրանիական պատերազմից հետո ռուսական գազից և նավթից կախվածությունը նվազեցնելու ճանապարհին, Եվրոպան մեկ այլ կախվածության մեջ է հայտնվել, այս անգամ էլ Չինաստանից, որն արևային սարքավորումների՝ աշխարհում առաջատար արտադրողն ու արտահանողն է։ Եթե Միացյալ Նահանգներին հաջողվել է կլախվածությունը նվազեցնել մեծ մաքսատուրքերի և սեփական տարածքում արտադրական հզորություններ հիմնելու շնորհիվ, ապա Եվրոպան ամբողջությամբ ընկել է կախվածության մեջ Չինաստանից։

Առաջատար եվրոպական մի շարք երկրներ որոշել են զգալի միջոցներ ներդնել այդ կախվածությունը նվազեցնելու առումով։ Բացառություն չէ նաև Իտալիան, որտեղ Կատանիա քաղաքում «3 Sun» նախագիծ են սկսում, որը պետք է դառնա Եվրոպայում արևային մարտկոցների արտադրության խոշոր կենտրոն։ Ներկայումս կայանի հզորությունը կազմում է տարեկան 200 մեգավատ և ընկերությունը նախատեսում է մինչև տարվա վերջ գործարանի արտադրողականությունը հասցնել 3 գեգավատի։  Վարչապետ Մելոնի խոսքով` ջանքերն ուղղված են վերականգնվող էներգիայի բաղադրիչների շուկայում Չինաստանի մրցակցությանը հակազդելուն, ընդ որում վարչապետն ինքն էլ փաստում է, որ այս միջոցները բավարար չեն, ընդամենը առաջին փուլն է, որը հաջողելու դեպքում, մի քանի անգամ ավելի մեծ միջոցներ են ներգրավելու։

Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։

Անի Պողոսյան

Բեյրութում սպանվել է «Հեզբոլլահի» շտաբի ղեկավարը Որոշ հասցեներում գազ չի լինելու Հարիսն ասել է, որ «ԱՄՆ-ի ամենամեծ հակառակորդն Իրանն է» Ըստ ՎԿ-ի՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը 9% է Փորձագետ Գևորգ Մելիքյանը Ղազախստանում մասնակցել է առաջին ԱԷԿ-ի հանրաքվեին «Շատ շուտով հասանելի կլինի մի պատմություն, որը ստեղծվել է ձեզ համար». Իվետա Մուկուչյան Տիգրան Ավինյանն աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոյին պարգևատրել է քաղաքապետի ոսկե մեդալով Դիմադրության ճանապարհը շարունակվելու է, Իսրայելին ասում ենք՝ մի՛ փորձեք մեր կամքը. Իրանի ԱԳ նախարար Գնդակը կկարոտի քեզ, մենք` նույնպես. Մեսսին` Ինիեստային Իրավապահները մտել են Արմավիրի բանտ․ օրենքով գողերին, «զոն նայողներին», տարել են ԱԱԾ մեկուսարան (տեսանյութ) Ալեքսանդր Եսայանի հրավերով Հայաստանում է Ռոդրիգո Մեսին՝ քննարկելու IT և տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Այս իշխանությունն ամեն ինչին վերաբերվում է հեղափոխական մեթոդներով․ Ավետիք Չալաբյան ԵՊՀ-ն կազմաքանդում են․ աղետ են ստեղծելու, մարդկանց գործազուրկ դարձնեն․ Մենուա Սողոմոնյան Առաջին անգամ Հայաստանում մեկնարկեց Միջազգային CMC համաժողովը՝ կառավարման խորհրդատուների և գործարար համայնքի համար Մայրաքաղաքում շարունակվում են կենսունակությունը կորցրած ծառերի հեռացման և նորերով փոխարինման աշխատանքները ԹՈՓ- 5 առասպել արևային էներգիայի և մարտկոցների մասին, որոնց պետք է դադարել հավատալ Պետական կառավարման կոլապսը մեկ հրդեհի օրինակով Ադրբեջանը թքած ունի կանոնակարգի վրա Փաշինյանն ու ռուսական հարթակը. ի՞նչ սպասել Մոսկվայից
website by Sargssyan