Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ պատիժ կրող կանանց ու անչափահասների համար ինտերակտիվ ներկայացում է բեմադրվել

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսավորմամբ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում առաջին անգամ երաժշտական ներկայացում բեմադրվեց։ Պատիժ կրող կանայք ու անչափահասները հնարավորություն ունեցան դիտելու ռեժիսոր Արմեն Դալլաքյանի «Սրտի վալետ» կատակերգությունը։

Դատապարտյալների վերասոցիալականացման ծրագրերի շրջանակում միջոցառումը կազմակերպել էին «Հանուն ազատության»  իրավական եւ «ԷԼ-ՄԱՐ արվեստի ինստիտուտ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունները։ Ներկայացման թեման ու ժանրը  ընտրել են բանտարկյալները․ նախորդ տարի դիտել են 44-օրյա պատերազմի մասին պատմող «Արյան կանչը» ֆիլմը եւ ռեժիսորին խնդրել հաջորդ անգամ թատերական ներկայացում բերել կալանավայր։ Արմեն Դալլաքյանն էլ ներկայացման նախնական սցենարը փոխել, հարմարեցրել է հանդիսատեսի պահանջներին։ Ներկայացումը ինտերակտիվ էր, խաղին մասնակցում էր նաեւ հանդիսատեսը։

Սպանության համար 13 տարի ու 9 ամիս ազատազրկման դատապարտված Նարե Ներսիսյանը 4 երեխաներից կրտսերին ունեցել է 2 տարի առաջ՝ բանտում։ Մասնագիտությամբ դիմահարդար է, կարեւորում է նման միջոցառումները։ «Շատ լավն էր, ողջունելի էր, որ մեր մոտ բերում եք, մենք էլ ենք ուրախանում, մեզ ժպիտներ եք պարգեւում, կուզենք շատ լինի ու եթե հնարավոր լինի դատապարտյալներն էլ մասնակցեն»,-ասում է նա։

«Հանուն Ազատության» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Իրինա Մանուկյանը կարեւորում է մասնավոր հատվածի աջակցությամբ սոցիալականացման ծրագրերի իրականացումը կալանավայրերում։ Միաժամանակ, այս ծրագրերով փորձում են խթանել պետությանը՝ վերասոցիալականացնելով պատիժ կրող անձանց։ «Սա երկրորդ ծրագիրն է, որին աջակցել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Նման ծրագրերով ուզում ենք  փոխել գործատուների, հասարակության վերաբերմունքը նախկին դատապարտյալների, պատիժ կրող անձանց հանդեպ»,-ասում է Իրինա Մանուկյանը։

Ներկայացմանը հրավիրվել էին նաեւ «Մարդը կարիքի մեջ» չեխական կազմակերպության ներկայացուցիչները։ Նրանք եւ «Հանուն Ազատության» ՀԿ-ն նվերներ էին պատրաստել պատիժ կրող 2 անչափահաս տղաների, ինչպես նաեւ դատապարտյալ կանանց մոտ մեծացող երկու նորածին երեխաների համար։

 

Թուրքիայի արտգործնախարարը կհանդիպի աֆրիկյան 14 երկրի գործընկերների հետ Վթար՝ Սիսիան-Աղիտու ավտոճանապարհին․ տուժածները հոսպիտալացվել են Հրդեհ՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Ախալքալաքի կայարանում Ջրհեղեղների հետևանքով տուժածների թիվը շարունակում է աճել․ Իսպանիայի վարչապետ Լիանա Վանոյանը նոր տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով վիրահատությունից հետո իր կազմվածքը Կադիրովը չեղարկել է Ուկրաինայի զինված ուժերի ծառայողներին գերի չվերցնելու հրամանը Կոտայքում «Toyota Corolla»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել հողաթմբի վրա Իրանը լուրջ հարված կհասցնի Իսրայելին և ԱՄՆ-ին. Իրանի հոգևոր առաջնորդ Տեղի է ունեցել Երվանդ Մանարյանի արձանի բացման արարողությունը (տեսանյութ) Անսպասելի իրավիճակ՝ «Ну-ка, все вместе»-ի տաղավարում. Սերգեյ Լազարևն օգնեց, որ Արփի Աբգարյանը ևս հաղթի Մե՜սսի, Մե՜սսի․ ինչ ժեստ է արել Ռոնալդուն երկրպագուների բացականչությունների ժամանակ (լուսանկար) ԱՄՆ-ն ռմբակոծիչներ կուղարկի Եվրոպա՝ համատեղ գործողություններ իրականացնելու նպատակով Խորագիր. Արարատի ուրացումը, հայկական կարուսել, թավշյա ԳՇ, Գյուղակադեմիայի ողբը, Աննա Սաշիկովնան Մի շարք բարեփոխումներ ենք իրականացրել «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում. Ավինյան Հովիկ Աղազարյանին ու Անդրանիկ Քոչարյանին դուրս են դնելու ՔՊ-ից Փաշինյանական վարչախումբը ռեպրեսիաների նոր ալիք է սկսել Արարատ Միրզոյանը դարձել է թուրքական ԶԼՄ-ների աստղը Տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի և Կաթողիկոս Արամ Առաջինի հեռախոսազրույցը Գիտնականները մշակել են «իդեալական» արևային վահանակներ՝ 24 % արդյունավետությամբ Նախորդ տարվա համեմատությամբ վճարած հարկերի աճի ցուցանիշով առաջատար է Զանգեզուրի ՊՄԿ-ն՝ +31,3 մլրդ դրամ
website by Sargssyan