ԱԱԾ-ն հերքում է Անվտանգության խորհրդի քարտուղարին

Ազգային անվտանգության ծռայությունը Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարին ստախոս է համարում։ ԱԱԾ-ն, իհարկե նման արձանագրում իր հայտարարության մեջ չի արել, հայտնել է, թե հայ-ադրբեջանական սահմանի որևէ հատվածում ռուս սահմանապահները եվրոպացի դիտորդներին չեն խոչընդոտում։ «ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից պահպանվող հայ ադրբեջանական պայմանական սահմանի հատվածներում ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչների դիտորդական գործունեության համար խոչընդոտներ չկան»,- նշել են կառույցից։

Ներքին Հանդում ադրբեջանական ագրեսիայից հետո, երբ 4 հայ զինծառայողներ սպանվեցին, ևս մեկը վիրավորվեց, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ճեպազրույցում հայտարարել էր, թե ռուս խաղաղապահները դիտակետ են դրել Ներքին Հանդի մոտ և թույլ չեն տալիս եվրոպացի դիտորդներին դիտարկում իրականացնել այդ հատվածում։ Մեկնաբանելով Մարիա Զախարովայի հայտարարությունը, թե ՀԱՊԿ-ն ավելի լավ կկարողանար վերահսկել իրավիճակը, քան ԵՄ դիտորդները, Արմեն Գրիգորյանը նշել էր, թե իրականությունը բոլորովին այլ է և հենց ռուսներն են խոչընդոտում դիտորդների մուտքը։

Նույն հայտարարությունը հենց այդ օրն արել է նաև Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիթերը՝ կոչ անելով լրագրողներին խոչընդոտների վերաբերյալ հարցերը հղել ռուս սահմանապահներին։ Փաստացի, Ազգային անվտանգության ծառայությունն ավելի լավ է գիտակցում երկրի առջև ծառացած անվտանգային խնդիրները և նշում, որ որևէ խոչընդոտ ռուս սահմանապահները չեն արել։ Իսկ թե ի՞նչ նպատակ է հետապնդում Անվտանգության խորհրդի քարտուղարը նման կեղծիք տարածելով՝ պարզ է յուրաքանչյուրին։ 

Արևիկ Անտոնյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտnւթյան սրում չի սպասվում. «Fitch» Եղանակը՝ առաջիկա օրերին Ես Փարիզի խաղերը հայտարարում եմ բացված․ Մակրոն Ես Փարիզի խաղերը հայտարարում եմ բացված․ Մակրոն 8 ժամ ջուր չի լինի Չկա մարզում այնպիսի ոլորտ, որին ԶՊՄԿ-ն աջակից չէ, որի համար շնորհակալ եմ․ Սյունիքի մարզպետ Երևանը դեռ չի կողմնորոշվել «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու հարցում Փոխարժեքը հուլիսի 27-ին Հունգարիան Ուկրաինային մեղադրել է շանտաժի համար Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում Պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերի բացումն անցկացվել է մարզադաշտից դուրս՝ Սեն գետի երկայնքով Այս իշխանությունն ամեն օր քանդում է բանակը. Արամ Պետրոսյան Էկոնոմիկայի նախարարությունում իրավիճակը գնալով թեժանում է Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայով Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից 300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ Բանկից Անվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-ից Շինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրից Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո) Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան
website by Sargssyan