Օրը տհաճ անակնկալներ կմատուցի. փետրվարի 26-ի աստղագուշակ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Խոյ. Հակասական տրամադրություններով օր է և այն լավ կանցնի, եթե դուք ճկունություն և նրբանկատություն դրսևորեք, ձգտեք խուսափել վեճերից: Երկար սպասված հանդիպումները կանցնեն բոլորովին ոչ այն սցենարով, ինչպես դուք ենթադրում էիք: Դուք մեծ դժվարությամբ եք լեզու գտնում անգամ մտերիմների հետ շփումներում, էլ ուր մնաց` սակավածանոթ մարդկանց հետ:
Հնարավոր են դրամական մուտքեր, ընդ որում` բավական զգալի: Ուղևորությունները կարող են կապված լինել հետաձգումների, տհաճ միջադեպերի հետ: Եթե ֆինանսական դժվարություններ ծագեն էլ, ապա դրանք ժամանակավոր բնույթ կկրեն, և շատ շուտով բարեհաջող կլուծվեն:
Ցուլ. Օրը կանցնի շփումների մեջ, սակայն դրանք միշտ չէ, որ բովանդակալից ու հաճելի կանցնեն: Շատ ժամանակ կխլեն այնպիսի մարդկանց հետ զրույցները, ովքեր բազմիցս անտեղի խառնվել են ձեր գործերին: Հնարավոր է, որ այնպիսի լուրեր ստանաք, որոնց կարևորությունը սկզբում հնարավոր չի լինի ճիշտ գնահատել: Միայն որոշ ժամանակ անց դուք կկարողանաք հասկանալ իրավիճակի նրբությունները: Հնարավոր կլինի լուծել անձնական խնդիրները, չնայած` ոչ միշտ այն ուղով, որը դուք կնախընտրեիք կիրառել: Օրվա բարդություններին դիմակայելու համար նախևառաջ պետք է հետևեք ձեր ինքնազգացողությանը:
Երկվորյակներ. Այսօր խնդիրները կծագեն այն բանից, որ դուք անվերջ իրար եք խառնում անձնական և գործնական հարաբերությունները, ընդ որում` ոչ միշտ օպտիմալ համամասնություններով: Չարժե օգտագործել անձնական հմայքը պրոֆեսիոնալ խնդիրներ լուծելու նպատակով` այդ առաջին հայացքից անմեղ սովորույթը կարող է ձեր վրա թանկ նստել: Ցանկացած դիմակայություն լուրջ բնույթ է ստանում, անգամ եթե դրա պատճառը աննշան մի բան է, և բոլոր շահագրգիռ կողմերը դա քաջ գիտակցում են: Ցանկալի չէ այսօր սկսել որևէ մասշտաբային նախագիծ, ավելի լավ է սահմանափակվել մանր ընթացիկ հարցերով:
Խեցգետին. Սա այն օրերից է, երբ ոչ միայն չեն արդարանում ձեր սպասելիքները, այլև` անվերջ ծագում են մանր, սակայն բազմաթիվ տհաճություններ: Այնպես որ, ձեզ համար բավական բարդ է լինելու: Կարևորը, որ լավատեսությունն ու լավ տրամադրությունը օգնում են հաղթահարել բարդությունները:
Վառ են արտահայտվում լիդերական ունակությունները, դրա հետ մեկտեղ էլ ձեր հմայքը չի մնում աննկատ, այդ իսկ պատճառով էլ ցանկացած կամպանիայում դուք ուշադրության կենտրոնում եք: Լավ օր է ռոմանտիկ ծանոթության համար, սակայն միայն այն դեպքում, եթե դուք գնահատեք մարդկանց` նրանց իրական որակներից ելնելով, այլ ոչ թե` ձեր երևակայության:
Առյուծ. Օրը շատ հարմար է շփումների և նոր ծանոթությունների համար: Ձեր հմայքը չի մնում աննկատ, ուշադրության նշանների պակաս դուք չեք զգա: Դուք կարող եք ընտրել, թե ում հետ գործ ունենալ, իսկ ում հետ` ոչ, և նախազգացումն էլ կօգնի խուսափել սխալներից: Վառ են արտահայտվում ձեր բոլոր տաղանդները, դուք բազմաթիվ նոր երկրգապուներ ձեռք կբերեք;
Հիանալի օր է գործարքներ կնքելու համար, սակայն բացառապես` կարճաժամկետ: Կարելի է ուղևորությունների մեկնել, տեղափոխությոնը բարենպաստ կազդի ձեր վրա: Օգտական կլինեն այնպիսի մարդկանց հետ հանդիպումները, որոնցից կախված է ձեր պրոֆեսիոնալ ապագան:
Կույս. Ձեզ դուր չի գալիս այն ամենն, ինչով դուք այսօր զբաղվում եք, այդ իսկ պատճառով էլ օրը ոչ այնքան հաճելի տպավորություն է թողնում: Հնարավոր են կոնֆլիկտներ սակավածանոթ մարդկանց հետ, ցանկալի չեն շուկա և մարզադաշտ այցելելը, ցույցերի և այլ հասարակական-քաղաքական ակցիաների մասնակցելը: Օրը հարմար է ոչ վաղ անցյալի իրադարձությունները վերլուծելու համար: Դուք ճիշտ հետևություններ կանեք և այսուհետ ոչ միայն չեք կրկնի թույլ տված սխալները, այլև` արագ կկողմնորոշվեք ստեղծված իրավիճակներում, սթափ կգնահատեք ձեռք բերած ու կորցրածը:
Հնարավոր են հաճելի անակնկալներ: Սիրելի մարդը բաց չի թողնի ձեզ ուրախացնելու հնարավորությունը:
Կշեռք. Օրվա առաջին կեսին հեշտ չի լինի` թվում է, թե բոլորը պայմանավորվել են փորձարկել ձեր համբերությունը: Դժվար կլինի շփվել տարեց ազգականների հետ, ովքեր սովորականից ավելի հաճախ խառնվում են ձեր գործերին: Փոխարենը դուք հեշտությամբ եք լեզու գտնում երեխաների հետ, իսկ նրանց հետ շփումները բարձրացնում են ձեր տրամադրությունը:
Օրը բավական բարենպաստ է ուղևորությունների մեկնելու համար, սակայն դուք պետք է չգերագնահատեք ձեր ուժերը` չափից ավելի երկար ճանապարհը կարող է հոգնեցուցիչ լինել: Հետևեք ձեր սննդակարգին` մեծ է աղեստամոքսային համակարգի խանգարման հավանականությունը:
Կարիճ. Օրը տհաճ անակնկալներ կմատուցի, հնարավոր է հիասթափություն մի մարդուց, ում դուք լիովին վստահում էիք: Հատկապես դժվար է լեզու գտնել կանանց հետ, անգամ նրանցից ամենամտերիմները տհաճ անակնկալներ են հրամցնում: Դուք դժվարությամբ եք կենտրոնանում, այդ իսկ պատճառով էլ սովորականից ավելի շատ եք սխալներ թույլ տալիս, հատկապես` երբ գործը վերաբերում է ֆինանսներին:
Նշանի որոշ ներկայացուցիչների համար օրը կակպված կլինի ինքնազգացողության վատացման հետ` կենսական ներուժը նվազել է, և դուք շուտ եք հոգնում: Ցանկալի չեն հեռավոր ուղևորությունները, հոգնեցուցիչ ֆիզիկական աշխատանքից նույնպես ավելի լավ է հրաժարվել:
Աղեղնավոր. Հաջող, բեղմնավոր օր է, որը առավելագույն հարմար է ցանկացած օգտակար աշխատանքի համար: Դուք մեծ խանդավառությամբ եք ձեռնամուխ լինում կյանքի կոչելու ձեր համարձակ գաղափարները և հեշտությամբ եք գտնում մարդկանց, ովքեր պատրաստ են դրանում ձեզ օգնել: Նշանի որոշ ներկայացուցիչներ գտնում են իրենց նպատակին հասնելու անսպասելի միջոցներ, զարմացնում են շրջապատին` առաջին հայացքից չմտածված գործողությունների արդյունավետությամբ:
Բարենպաստ օր է ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար, այդ թվում և` մի մարդու ետ, ում հետ դուք նախկինում կապված էիք զուտ գործնական հարաբերություններով: Նոր հրապույրը լուրջ բնույթ կկրի և կստիպի ձեզ փոխել ձեր կյանքը:
Այծեղջյուր. Այսօր չարժե շատ ժամանակ վատնել մտորումների վրա` որքան ավելի շատ եք դուք մտածում, այնքան ավելի փչանում է ձեր տրամադրությունը: Ավելի լավ է օրը նվիրել հաճելի զբաղմունքներին` լավ կլիներ այցելել մարզադահլիճ կամ պարահրապարակ: Աճում է հետաքրքրությունը գեղանկարչության, երաժշտության, գրականության հանդեպ, իսկ նշանի որոշ ներկայացուցիչներ իրենց մեջ նոր ստեղծագործական հակումներ են հայտնաբերում:
Օրվա երկրորդ կեսը հիանալի պահ է աշխարհիկ միջոցառումների այցելելու համար: Դուք դժվար թե ուշադրության կենտրոնում հայտնվեք, սակայն նոր ծանոթություններ կհասցնեք հաստատել:
Ջրհոս. Օրն առանց կորուստների կանցնի միայն դեպքում, եթե դուք զգույշ գործեք: Լավ կլինի, որ հրաժարվեք այն ուղևորություններից, երբ դուք ղեկին եք լինելու, ինչպես նաև` բարդ գործիքների հետ աշխատելուց, թիմային սպորտաձևերից: Տրամադրությունը կբարձրացնեն լավ կամպանիայով զբոսանքները: Նոր ծանոթությունները քիչ հավանական են, փոխարենը` իրենց մասին հիշեցնել կտան հին ընկերները:
Օրվա երկրորդ կեսը հիանալի ժամանակահատված է ուսման, գիտական գրականություն ընթերցելու համար: Ձեզ մոտ նոր հետաքրքրություններ և հրապույրներ կառաջանան, որոնց շնորհիվ նոր պրոֆեսիոնալ հորիզոններ կբացվեն:
Ձկներ. Շատ բարենպաստ օր է, հարմար` ամենատարբեր խնդիրներ լուծելու համար: Դուք հեշտությամբ եք անցնում մի գործից մյուսը, դժվարությունները ձեզ չեն վախեցնում: Ծագում են գերազանց գաղափարներ, որոնք դուք հեշտությամբ իրականացնում եք մտերիմների օգնությամբ: Հիանալի օր է ուղևորությունների համար, նոր տպավորությունները չափազանց օգտական ազդեցություն են թողնում:
Լավ են անցնում բոլոր հանդիպումները, նախկին թշնամիները կարող են դառնալ ձեր դաշնակիցները: Հնարավոր են ավագ ազգականների այցեր, չի բացառվում, որ հաճելի լուրեր լսեք:
![](/timthumb.php?src=/disc/27-07-24/a03255850bb084cd1e9dd8a61efe27e0.jpg&w=100&h=60)
![](/timthumb.php?src=/disc/27-07-24/98f5106deed41eefc1626c7a13c47511.jpg&w=100&h=60)
![](/timthumb.php?src=/disc/27-07-24/2721869cc06b70aecf8500e971ea0fa7.jpg&w=100&h=60)
![](/timthumb.php?src=/disc/27-07-24/2721869cc06b70aecf8500e971ea0fa7.jpg&w=100&h=60)
![](/timthumb.php?src=/disc/27-07-24/8f0bbc4b9fa337d4f35ab92071c4fd89.jpg&w=100&h=60)
![](/timthumb.php?src=/disc/27-07-24/5c90ecc35bca677def007d216544af68.jpg&w=100&h=60)
![](/timthumb.php?src=/disc/27-07-24/f4173e250d2a990ff901563909a0c990.jpg&w=100&h=60)
![](/timthumb.php?src=/disc/27-07-24/389dc38b66e8f4a24b149ca5e3aae29a.jpg&w=100&h=60)
![](/timthumb.php?src=/disc/27-07-24/a807bc4b97a9b6093c8107826de5c616.jpg&w=100&h=60)
![](/timthumb.php?src=/disc/27-07-24/20d881809a617baaa63b4bfe567128e7.jpg&w=100&h=60)
![](/timthumb.php?src=/disc/27-07-24/73d6c8ea2127c2d996b05b0c8dfaebc7.jpg&w=100&h=60)
![](/timthumb.php?src=/disc/27-07-24/de740bad9800af73fac2f7fe39c43372.jpg&w=100&h=60)
![](/timthumb.php?src=/disc/27-07-24/84eff9d9cc9ecd913f8873bac63c8a91.jpg&w=100&h=60)
![](/timthumb.php?src=/disc/26-07-24/37542d5dafe1075cca9721bccf2f06e8.jpg&w=100&h=60)
![](/timthumb.php?src=/disc/26-07-24/da4ff82f7005bfad24091b8d09bfbaaa.jpg&w=100&h=60)
![](/timthumb.php?src=/disc/26-07-24/58bfd250e4c4104c383af4d95ed289c0.jpg&w=100&h=60)
![](/timthumb.php?src=/disc/26-07-24/d1c41eaad76483d956e1ac55d9674058.jpg&w=100&h=60)
![](/timthumb.php?src=/disc/26-07-24/6c0f43ad553c9840b2fc86c7b9130561.jpg&w=100&h=60)
![](/timthumb.php?src=/disc/26-07-24/abadcb58af6fa271c05deb8271b02962.jpg&w=100&h=60)
![](/timthumb.php?src=/disc/26-07-24/87d842d78e620d8425e01eabfc1dab10.jpg&w=100&h=60)
![](/timthumb.php?src=/disc/25-07-24/0948e5dd193d0601bde85035f76315b7.jpg&w=240&h=150)
![](/timthumb.php?src=/disc/25-07-24/3087d4ccd7cbd6732758c30298dba629.jpg&w=240&h=150)
![](/timthumb.php?src=/disc/25-07-24/56286eb3c31965bd8c79878edbdcd512.jpg&w=240&h=150)
![](/timthumb.php?src=/disc/25-07-24/8e5b5e4bce5aad37d0fca304d780dab8.jpg&w=240&h=150)
![](/timthumb.php?src=/disc/25-07-24/09ce71c2b148caeb0c97739953adebf9.jpg&w=240&h=150)
![](/timthumb.php?src=/disc/25-07-24/000d9653dcbb086d2d7854f3e2c1b1c3.jpg&w=240&h=150)
![](/timthumb.php?src=/disc/25-07-24/13b2c1bea2beda7feceb4c1f20ecffcb.jpg&w=240&h=150)
![](/timthumb.php?src=/disc/23-07-24/ad68e4ba899cab21954aa9b5455c768f.jpg&w=240&h=150)
![](/timthumb.php?src=/disc/27-07-24/de740bad9800af73fac2f7fe39c43372.jpg&w=240&h=150)
![](/timthumb.php?src=/disc/26-07-24/0f4bc968d01124c238c7911f4786a4f2.jpg&w=240&h=150)
![](/timthumb.php?src=/disc/26-07-24/8e33e7e3aa901e9a7a68313d6b6b25be.jpg&w=240&h=150)
![](/timthumb.php?src=/disc/26-07-24/c16bb7170355e3cef200e0a3f1b9a3d1.jpg&w=240&h=150)
![](/timthumb.php?src=/disc/25-07-24/5a821e074ab0e9b6a849aea971437b70.jpg&w=240&h=150)
![](/timthumb.php?src=/disc/25-07-24/9d62869aed8ef73c62ba1ad62cff61d3.jpg&w=240&h=150)
![](/timthumb.php?src=/disc/25-07-24/c2d06d5d7b241cb669d667f1cec07838.jpg&w=240&h=150)
![](/timthumb.php?src=/disc/24-07-24/847ca5523afdd243bc8244721cde95ac.jpg&w=240&h=150)