«Ադրբեջանը չի պատրաստվում ոչ մի խաղաղության պայմանագիր կնքել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանը չի պատրաստվում ոչ մի խաղաղության պայմանագիր կնքել, իսկ հայկական կողմը շարունակում է ոչ միայն անպատասխան թողնել թշնամու ագրեսիվ գործողությունները, այլև հատում է թշնամու պահանջներին տուրք տալու բոլոր հնարավոր կարմիր գծերը։ Այս կարծիքին է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը: «Մեր պահվածքը բոլոր հարցերում շատ մտահոգիչ է»,- անդրադառնալով վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի միջև թափ հավաքած գործընթացներին` «Փաստի» հետ զրույցում նշել է պաշտպանության նախկին նախարարը՝ հավելելով, որ այս ամենը կարող է շատ վատ վերջանալ մեր պետականության և մեր ժողովրդի համար։

Կարապետյանը հիշեցրել է 2021 թ. Երասխում տեղի ունեցած հրադադարի խախտումները, երբ հայկական կողմը համարժեք արձագանք էր տալիս, ինչը զսպում էր ադրբեջանցիների ախորժակը, իսկ այսօր իշխանությունները զբաղված են դեմագոգիայով, երբ հայտարարում են, որ ադրբեջանցիներին պատասխանը կարող է ռազմական գործողություններ սադրել. ըստ Կարապետյանի, ընդհակառակը, հենց նման պահվածքը բերում է մեծ պատերազմի։ Մեկնաբանելով Ալիևի սպառնալիքներն ու Սահմանադրությունը փոխելու պահանջը՝ Արշակ Կարապետյանն ընդգծել է՝ Հայաստանը երևի աշխարհում միակ երկիրն է, որին ուրիշ երկիր ասում է՝ դուք ձեր Սահմանադրությունը պետք է փոխեք։

«Ադրբեջանը ոչ թե ուզում է, որ մենք Սահմանադրություն փոխենք, այլ որ մենք պատմություն չունենանք։ Իրենք մեր պատմությունն են ուզում, իրենք պատմություն չունեցող երկիր են, Ադրբեջանը ստեղծվել է անցած դարի սկզբին, մինչ այդ ոչ մի փաստաթղթի մեջ Ադրբեջանի մասին որևէ հիշատակում չի եղել։ Իրենց նպատակը ոչ թե մեզ հետ խաղաղության պայմանագիրն է, այլ մեր պատմությունը յուրացնելն է, ինչին մեր ղեկավարությունը տուրք է տալիս»,- նշել է նախկին նախարարը։

Արշակ Կարապետյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե Անկախության հռչակագիրը պատերազմի առիթ է Ադրբեջանի համար։ «Եվ ինչքան պետք է վախենանք։ Հարց են տալիս, ասում է՝ «եկեք հասկանանք՝ մեզ ինչի չեն սիրում, և փոխվենք։ Մեր զինանշանի վրա Մասիս սարն է, մեր եռագույնը թուրքերին դուր չի գալիս, մեր պատմությունը թուրքերին դուր չի գալիս, եկեք փոխվենք»։ Մենք ապրել ենք Օսմանյան Կայսրության ժամանակ և եղել ենք նրանց քաղաքացին։ Ո՛չ զինանշան ենք ունեցել, ո՛չ եռագույն ենք ունեցել, նույնիսկ զենք կրելու իրավունք չենք ունեցել, բա ինչո՞ւ մեզ 1915 թվին սկսեցին կոտորել»,- ամփոփում է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ Առաքելյան Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել է Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե Հովհաննիսյան Աշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհը Խոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ Ջերմաստիճանը կնվազի ․ ինչ սպասել առաջիկա օրերին Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Մեր ընկերությունում աշխատում են հանքարդյունաբերության, մետալուրգիայի և երկրաբանության շուրջ 300 որակավորված մասնագետներ. Ռոման Խուդոլի
website by Sargssyan