Բրիտանիայում աճուրդից հանվել է 19-րդ դարով թվագրվող եթովպիական գողացված վահանը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Բրիտանական «Anderson & Garland» աճուրդի տունը վաճառքից հանել է 19-րդ դարում ռազմարշավի ժամանակ գողացված եթովպիական վահանն այդ երկրի իշխանությունների բողոքից հետո։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը։

19-րդ դարով թվագրվող վահանի վրա առկա է «Մագդալա, ապրիլի 13, 1868 թ.» գրությունը։ Այս ամսաթիվը համապատասխանում է կայսր Թեոդրոս II-ի օրոք մղված Մագդալայի ճակատամարտի օրվա հետ․ այդ ժամանակ բերդը պաշարված է եղել 13 հազար բրիտանացի զինվորների կողմից՝ լորդ Նապիերի գլխավորությամբ։ Ռազմարշավն ավարտվել էր բրիտանացիների հաղթանակով․ կայսրն ինքնասպան էր եղել, գտածոներն էլ գողացվել ու տարվել էին Բրիտանիա։

Եթովպիայի կառավարությունը երկար ժամանակ պահանջում էր վերադարձնել վահանն ու բողոք արտահայտում դրա վաճառքի դեմ, իսկ հինգշաբթի հրապարակած հայտարարությամբ ողջունել է աճուրդի տան և ներկայիս սեփականատիրոջ՝ վահանն աճուրդից հանելու որոշումը։

2023 թվականի սեպտեմբերին հավաքածուից մի քանի իրեր արդեն վերադարձվել էին Եթովպիա, այդ թվում՝ կայսր Թեվոդրոս II-ի որդու՝ արքայազն Ալեմայեհուի մազերի մի փունջ, ով մահացել է 18 տարեկանում Բրիտանիայում և թաղվել Վինձորի ամրոցում։

Հազարավոր մարդիկ միացել են Բագրատ Սրբազանի գլխավորած երթին․ օր 4-րդ Ամենաարդյունավետ ֆուտբոլիստները թոփ-5 լիգաներում Եկել է Նիկոլ Փաշինյան հրեշի մերժման ժամանակը. Ավետիք Չալաբյան «Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ» Տաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ» Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի որոշումը ենթակա է լինելու կատարման. Արշակ Կարապետյան Շարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ» «Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»․ «Փաստ» Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի «Փաստ» Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ» Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ» Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ» Կասկադը, կհասցվի ավարտուն տեսքի․ Տիգրան Ավինյան Վալենսիայի նավահանգիստը կվերածվի «կանաչ գոտու» «Վենուս» էլեկտրոնիկայի խանութ-սրահը հայտարարում է աննախադեպ գնիջեցում Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին «Յունիբանկ» ԲԲԸ-ն իր բաժնետերերին կվճարի 4,1 մլրդ դրամի շահութաբաժիններ Ովքե՞ր ներկա կգտնվեն Պուտինի երդմնակալությանը Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
website by Sargssyan