Փաշինյանի օրոք Հայաստանը վերածվել է Սիցիլիայի

Երեկ տեղեկություն տարածվեց, որ Երևանում կրակոցներ են տեղի ունեցել, ընդհուպ նռնակ է պայթեցվել Ֆուչիկի փողոցում։ Երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։

Դեպքի վայրում վնասվել են նաև ԱԺ պատգամավորներից մեկի մեքենան։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ծառայողական մեքենան սպասարկում է արտաքին հարաբերությունների հանձնաժողվի նախագահ Սարգիս Խանդանյանին։

Վերջինս պնդում է, թե տեղի ունեցածն իր դեմ մահափորձ չէ, և իր մեքենան թիրախում չի եղել, այլ պարզապես կրակոցների հետևանքով վնասվել է, քանի որ վարորդը գիշերը մեքենան կայանել էր իր բնակության վայրի մոտ։ Չցանկանալով խախտել որևէ մեկի անմեղության կանխավարկածը՝ նաև համարելով, որ Խանդանյանը ամենևին էլ քրեական կերպար չէ, հարկ է ընդգծել, որ գործող իշխանությունների օրոք անպաշտպան են նույնիսկ սեփական պատգամավորները։

Փաշինյանական իշխանությունը հոգում է միայն իր պարագլխի անվտանգությանը, մյուս բոլորը լրջագույն վտանգի մեջ են, քանի որ իրավապահները պարզապես չեն կատարում իրենց մասնագիտական պարտականությունները։

Վաղուց արդեն սովորական է դարձել նման «ռազբորկաները» ոչ միայն Երևանում, այլ նաև՝ մարզերում։ Եթե նախորդ իշխանությունների օրոք ինչ-որ չափով պայքար մղում էին նման հանցավոր դրսևորումների դեմ, ապա Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, Հայաստանն իսկապես վերածվել է քրեական մի որջի, որտեղ յուրաքանչյուրն անում է այն, ինչ խելքին փչում է, իսկ իրավապահները կա՛մ բավարար հմտություններ, կա՛մ էլ ցանկություն չունեն բացահայտելու նման հանցագործությունների մեծ մասը: Իրապես երկրում այս քրեածին իրավիճակի առումով ծայրահեղ ծանր դրություն է ստեղծվել։

Անի Ասատրյան

Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Այսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները Կալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարը Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե Թանդիլյան Եկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինի Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատեր Քաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր Գրիգորյանին ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց
website by Sargssyan