«Անապահով խավն է տուժում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր քաղաքացիները երբեմն դժգոհություն են արտահայտում, որ Հայաստանը ապրանքների և ծառայությունների գնային քաղաքականության առումով քիչ-քիչ նմանվում է եվրոպական երկրներին, իսկ եկամուտների ու սոցիալական առումով ավելի է հեռանում դրանցից: «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն ասում է՝ ապրանքներ կան, որոնք թանկացել են, որոշ ապրանքներ էլ էժանացել են:

«Ներկայում մտահոգում է հանրային տրանսպորտի սակագնի թանկացումը: Մեզ մոտ անհամեմատ ավելի թանկ է լինելու տրանսպորտը, քան հարևան Թբիլիսիում, որտեղ ավելի մատչելի է, իսկ ծառայությունն՝ ավելի որակյալ: Տրանսպորտային համակարգը իրապես պետք է բարեփոխվի, բարեփոխված տրանսպորտային համակարգի պարագայում նոր կարելի էր խոսել սակագների փոփոխության մասին: Օրինակ՝ վճարումներն ի սկզբանե պետք է դարձնեին տոմսային տարբերակով, որպեսզի վարորդները հասանելիություն չունենային ուղեվարձին, դրանից հետո միայն հասկանալով, թե որքան գումար է հավաքագրվում, կարելի էր խոսել տրանսպորտային համակարգի կրած վնասների և այլնի մասին:

Այնինչ, մեր պարագայում միանգամից գնացին թանկացման ճանապարհով: Սակագների մասով ևս պետք է խելամիտ գործեին: Ինքս աշխատանքի գնալիս նախընտրում եմ տրանսպորտից օգտվել, քանի որ այն ավելի մատչելի է, խցանումներից խուսափում եմ, բացի դա, չեմ ծանրաբեռնում ավտոկայանատեղին, բայց այս պարագայում ես ևս նախընտրելու եմ սեփական մեքենան: Այնինչ քաղաքի երթևեկությունը բեռնաթափելու լավագույն տարբերակը պետք է լինի քաղաքացիներին շահագրգռելը, որ նրանք սեփական մեքենաները «փոխարինեն» հանրային տրանսպորտով: Սա կարող է բողոքի ալիք բարձրացնել, քանի որ այս փոփոխությունը միայն մի խումբ մարդկանց գրպանին չի դիպչելու, այլ բոլորի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը:

Անդրադառնալով ապրանքների գնային քաղաքականությանը՝ մեր զրուցակիցը նշում է՝ այս առումով շատ են տուժում մեր այն հայրենակիցները, որոնք հիմնականում «ապրում» են տրանսֆերտների շնորհիվ: «Գիտենք, որ մեր հայրենակիցներից շատերն են արտագնա աշխատանքի մեկնում: Հատկապես Ռուսաստանում աշխատող մարդկանց եկամուտները պակասել են՝ պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով: Նրանք որոշակի գումար են ուղարկում իրենց ընտանիքներին, երբ այստեղ այդ գումարը վերածում են հայկական դրամի, բավականին քիչ գումար է ստացվում: Անապահով խավն է տուժում»,-ընդգծում է փորձագետը:

Բավականին անվերահսկելի էր նաև անշարժ գույքի, մասնավորաբար՝ վարձակալությամբ տրվող բնակարանների շուկան: Գնային առումով անկառավարելի վիճակը սկսվեց, երբ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված մեծ թվով ռելոկանտներ ժամանեցին մեր երկիր, երկրորդ ալիքն Արցախից մեր հայրենակիցների բռնի տեղահանումն էր: Կառավարությունը, կարծես, փորձեց իրավիճակը կառավարելի դարձնել, երբ հայտարարեց, որ վարձով տրվող տան սեփականատերերը պետք է պետբյուջե պարտադիր վճարումներ կատարեն: Բայց սա էլ իրավիճակը չփրկեց: Փորձագետը փաստում է՝ վարձով տրվող տան գները երկու անգամ կտրուկ բարձրացան, և նույն հարթության վրա էլ մնացին, կարծես թե չնվազեցին:

«150 հազար դրամով վարձակալությամբ բնակարան էր տրվում, իսկ մեր նշած իրադարձությունների շրջանում նույն տան վարձակալության արժեքը բարձրացավ՝ հասնելով մինչև 300 հազարի և ավելիի: Ընդ որում, երբեմն բարձր գներ էին սահմանվում ծայրամասերում, երբ նախկինում երբեք նման բան չէր լինում: Առաջ ծայրամասերում բնակարանների վարձակալության գներն ավելի մատչելի էին, Կենտրոնում՝ ավելի թանկ: Բայց վերջին 2-4 տարում իրավիճակը փոխվեց: Օրենքը, այո, կա, բայց այն չի կիրառվում, տուգանքներ են գործում, եթե պետական հարկեր չեն վճարվում: Մեկ նկատառում էլ. այդ հարկերը փաստացի վճարում են այն մարդիկ, որոնք վարձով են բնակվում, այսինքն՝ վարձակալը այնպիսի գին է սահմանում, որ կարողանա և՛ հարկը վճարել, և՛ իր պատկերացրած գումարը «ստանալ»:

Վարձակալությամբ բնակարան տրամադրող քաղաքացին այս դեպքում հիմնականում չի տուժում: Իսկ երբ խոսում են որակի ու գնի համապատասխանության մասին, այս դեպքում գործում է առաջարկ-պահանջարկ սկզբունքը, շուկան այս դեպքում ինքն իրենով է կարգավորվում, իսկ պետությունն ավելի հաճախ դրան չի միջամտում»,-եզրափակում է Կարեն Չիլինգարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ» «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ» «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ» Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեք Մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում Կամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էր Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան «Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂ Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր
website by Sargssyan