Փաշինյանի կառավարությունը չի հասկանում իր քայլերի հետևանքները․ Արշակ Կարապետյան

Հայաստանի բանկոմատներում մարտի 30-ից ռուսական «Միր» քարտերի սպասարկման դադարեցումը բավական լուրջ և խորը հետևանքներ է ունենալու Հայաստանի տնտեսության վրա, ընդորում, այս որոշումը ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական է, քանի որ տնտեսական առումով բացարձակապես չի բխում հայկական կողմի և հայ ժողովրդի շահերից։ Առնվազն մի քանի ուղղութուններով Հայաստանը լուրջ կորուստներ է ունենալու։

Օրեր առաջ հայկական բանկերը հայտնեցին, որ մարտի 30-ից Հայաստանի գրեթե բոլոր բանկերում, բացառությամբ մեկի, «Միր» քարտերը չեն սպասարկվելու։ Բացառությունը ՎՏԲ Հայաստան բանկն է, իսկ նման որոշումը կապված է ԱՄՆ Ռուսաստանի դեմ ներդրած պատժամիջոցներով։ Փետրվարին Վաշինգտոնը 500-ից ավելի ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցներ էր կիրառել։ Պատժամիջոցներից մեկն էլ վերաբերում էր «Միր» վճարային քարտերի համակարգին։ Հայաստանյան բանկերը նախընտրել են խնդիրներ չունենալ ամերիկյան քաղաքական և ֆինանասական կազմակերպությունների հետ, իսկ ՎՏԲ Հայաստանը ռուսական ՎՏԲ-ի դուստր ձեռնարկությունն է և այդ առումով խնդիրներ չունի։

Ոլորտները, որոնք կարող են ազդել Հայաստանի տնտեսության վրա, էական նշանակություն ունեն։ Առաջին և գլխավոր ոլորտը զբոսաշրջությունն է, 2023 թվականին Հայաստան այցելած 2,3 միլիոն զբոսաշրջիկների 50%-ից ավելին ռուսներ են, որոնք իրենց հետ հիմնականում «Միր» քարտեր էին բերում և գումարներն օգտագործում Հայաստանում։ Բացի այդ, ռելոկանտներն իրենց հետ զգալի քանակության գումար էին տեղափոխել Հայաստան և դրանք տեղաբաշխել հայկական բանկերում։ Այս որոշումից հետո, տարբեր ֆինանսական աղբյուրների փոխանցմամբ, ռուսների մի մասն իր խնայողությունները հանում է հայկական բանկերից։ Լրջագույն խնդրի առջև են կանգնելու Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած հայերը, որոնք վաստակած գումարները Հայաստան էին ուղարկում հենց ռուսական բանկերի միջոցով՝ «Միր» քարտերով։

Ըստ վերլուծաբանների՝ ռուս-ուկրաինական հակամարտությունից առաջ, Ռուսաստանից Հայաստան էր փոխանցվում 1 միլիարդ դոլարի չափով տրանսֆեր։ 2022 թվականից հետո, միայն Ռուսաստանից, ֆիզիկական անձանց կողմից Հայաստան է փոխանցվել շուրջ 3,9 միլիարդ դոլար։ 3,9 միլիարդից 3,1 միլիարդ դոլարը փոխանցվել է առևտրային նպատակով, ֆիզիկական անձինք այդ գումարների մեծ մասը փոխանցել են հենց «Միր» քարտերի միջոցով։ Դրա շնորհիվ Հայաստանում աշխուժացել էին առևտուրը, հանրային ծառայությունները, տարբեր տեսակի այլ ծառայություններ։ Այս որոշումից հատկապես ծանր կորուստ է ունենալու փոքր և միջին բիզնեսը։ Կարող է կանգնել առևտուրը, իսկ ռուս ռելոկանտների մեծ մասը կարող է պարզապես հեռանալ Հայաստանից։ Արդյունքում,արևմտյան պատժամիջոցներին ենթարկվելով, հայկական կողմն ավելի շատ «կրակել է սեփական ոտքին», քանի որ արևմտյան պատժամիջոցները տնտեսական առումով որևէ կերպ չեն ազդում Ռուսաստանի վրա։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսությանն առաջիկայում ծանր հետևանքներ են սպասվում՝ կապված գործող իշխանությունների դիլետանտ քաղաքականության հետ։ Ոչ միայն քաղաքական, այլ նաև՝ տնտեսական առումով, Փաշինյանի կառավարությունը չի հասկանում իր քայլերի հետևանքները։ Ըստ պաշտպանության նախկին նախարարի՝ դա աղետալի հետևանքներ կարող է ունենալ։

4 գյուղերը հանձնելով չենք ավարտում․ Նաիրի Սարգսյան Իշխանությունները քարոզչական արշավ են սկսել Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման դեմ. Մեսրոպ Առաքելյան Նիկոլը որևէ փաստ, առիթ կամ պատճառ չունի, իր ձախողումները նախկին իշխանութունների վարած քաղաքականության հետ կապելու համար. Զաքարյան Նիկոլի՝ իմ հասցեին այսօր հնչեցրած հորինվածքները բժշկության կոնկրետ ճյուղի ներկայացուցիչների եզրահանգման լավ նյութ են. Վանեցյանը պատասխանել է Փաշինյանին Եթե Կիևը բրիտանական զենքով հարվածի Ռուսաստանին, մենք կթիրախավորենք բրիտանացիների օբյեկտները. Զախարովա Պայքարի 4-րդ օրվա երթն այսօր ավարտվեց Չարենցավանում, վաղը շարժումը կուղևորվի Աբովյան քաղաք Crocus City Hall-ում տեղի ունեցածի կազմակերպիչն արտասահմանում է. ՌԴ ԱԴԾ տնօրեն Երթը շարունակվում է՝ չնայած կարկուտին ու քամուն (տեսանյութ) Այս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. Կադիրով YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը Նիկոսիայի տարածքում կկառուցվի լայնածավալ ֆոտովոլտային պարկ ԶՊՄԿ-ի հարկերն իրականում ու բացարձակ թվերով զգալիորեն աճել են՝ հակառակ պնդումների Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում մայիսի 8-ին «Ադրբեջանն ասելու է՝ ձեզ ավելի էժան գազ կտամ, իսկ հետո...»․ Նաիրի Սարգսյան «Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին Այս շարժումը Սարդարապատի պես պետք է հաղթանակի. Գրիգոր Գրիգորյան Հազարավոր մարդիկ միացել են Բագրատ Սրբազանի գլխավորած երթին․ օր 4-րդ Ամենաարդյունավետ ֆուտբոլիստները թոփ-5 լիգաներում Եկել է Նիկոլ Փաշինյան հրեշի մերժման ժամանակը. Ավետիք Չալաբյան «Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ»
website by Sargssyan