Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ռուսաստանը «վատ նորություն ունի» ՆԱՏՕ-ի համար Ինչպես է աշխարհն արձագանքել Գազայի ապագայի վերաբերյալ Թրամփի աղմկահարույց հայտարարություններին Կողմերը մնացել են իրենց տեսակետին․ ԶՊՄԿ-ի մամուլի խոսնակը՝ ղեկավարության և աշխատակիցների հանդիպման մասին ՊՆ-ն խստացնում է վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվությունը Ո՞վ է Արմեն Սարգսյանին uպանած հայաստանցի մաhապարտ-աhաբեկիչը․ նոր մանրամասներ Արարատի մարզի տներից մեկում հայտնաբերել է 6 ամսական երեխայի մարմին Սուրճը կթանկանա 20-30%-ով «Դեմ եմ հայտարարագրմանը». Նաիրի Սարգսյանը կհանդիպի քաղաքացիների հետ, կիրազեկի, թե ինչ է մեզ սպասվում Ադրբեջանում նռնակի պայթյունից 5 զոհ կա Զելենսկիին անվանել են Եվրամիության «գլխավոր թշնամի» Նացիստական հայատյացությունն Ադրբեջանում նոր թափ ստացավ Արցախյան շարժումից սկսած․ ՀայաՔվե Ռուս գիտնականները երկրաշարժ կանխատեսելու նոր միջոց են գտել
Fitch-ը վերահաստատել է Ակբա բանկին շնորհած «BB-» վարկանիշը Ֆասթ Բանկը միացել է «Սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակապահովության» պետական աջակցության ծրագրինԵրևանի տրանսպորտի ուղեվճարի սակագնի հարցը կարող է դրվել տեղական հանրաքվեի․ «ՀայաՔվե»Միացե՛ք «ՀայաՔվեին»․ Վիրաբ ՏերտերյանՍյունիքի մարզպետի գլխին մութ ամպեր են կուտակվել Թատրոն ԱԺ-ում՝ անձնական նկատառումներով Հայաստանի տնտեսությունը թևակոխել է գործարար ակտիվության անկման փուլը Փաշինյանը հայերից «նահատակ ազգ» է կերտում Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց. վարորդը մահացել է Հռոմում օդանավակայանը հրկիզելու համար Վրաստանի քաղաքացի է ձերբակալվել․ թռիչքները դադարեցվել են Չինաստանը նախատեսում է տիեզերքում կառուցել հսկա արևային էլեկտրակայան Սյունիքում ձնաբքից դուրս է բերվել 40-ից ավելի մեքենա. Shamshyan Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում հրազենի կիրառմամբ որևէ միջադեպ չի եղել. ԶՊՄԿ Երեկ՝ Կրոնական ազատության գագաթաժողովին ելույթ ունենալիս, վարչախմբի պարագլուխը Թուրքիա անվանումը արտաբերեց կրկին Türkiye ձևով․ Մենուա Սողոմոնյան Այն մասին, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը և իր վարչախումբը հայտնվել քաղաքական փակուղում, և արագ կորցնում հանրային ազդեցության վերջին փշուրները․ Ավետիք Չալաբյան Սահմանազատման «սառեցված» կարգավիճակ ու անորոշություն Տավուշի և Լոռու մարզերում Ողբերգական վթար Հյուսիս-hարավ ճանապարհին․ 1 մարդ մաhացել է, 2-ը՝ վիրավnրվել Ֆասթ Բանկը թողարկել է Mastercard World և World Elite պրեմիում դասի քարտերը Որքան է կազմում ԶՊՄԿ-ի հերթափոխի փականագործի միջին ամսական աշխատավարձը՝ առանց հարկերի Կապիտուլյացիոն օրակարգի շերտերը. «Փաստ»
Մամուլի տեսություն

Մինչ իշխանավորները խորշում ու սարսափում են Արցախ բառից անգամ...․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին Ժնևում Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի ժամանակ ունեցած ելույթում խորհրդարանի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը բավականին տպավորիչ ելույթ է ունեցել՝ բարձրացնելով սեփական հայրենիքում ազատ ապրելու Արցախի հայության անկապտելի իրավունքներին վերաբերող խնդիրներ: Լևոն Քոչարյանը նախ՝ հիշեցրել է, որ վեց ամիս է անցել այն օրվանից, երբ Ադրբեջանի զինված ուժերը հարձակվել են Լեռնային Ղարաբաղի վրա և զավթել այն. 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, շուրջ 10 ամիս տևած շրջափակումից հետո, որը հանգեցրեց զանգվածային սովի, զրկանքների, հիվանդությունների և մահվան, ավելի քան 120 000 հայ՝ գրեթե ողջ բնակչությունը, որը կանգնած էր ոչնչացման վտանգի առջև, ստիպված եղավ լքել իր հայրենիքն ընդամենը մի քանի օրվա ընթացքում:

Լևոն Քոչարյանը Ժնևում ունեցած ելույթում շեշտադրել է մի շարք էական հանգամանքներ, մասնավորապես. «Չնայած դժվարություններին՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շարունակում է անսասան մնալ հայրենիք վերադառնալու, իր քաղաքական ապագան որոշելու և սեփական ժողովրդավարական ինքնակառավարումն իրականացնելու ձգտումներում: Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի հայերը բացարձակ իրավունք ունեն վերադառնալ իրենց հայրենիք: ՄԱԿ-ի Միջազգային դատարանը անցյալ տարվա նոյեմբերի 17-ին վճռել էր, որ Ադրբեջանը պետք է ապահովի Լեռնային Ղարաբաղի հայերի «անվտանգ, անարգել և առանց խոչընդոտների վերադարձը»:

Մարտի 12-ին Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին «անկեղծորեն գնալ համապարփակ և թափանցիկ երկխոսության Ղարաբաղի հայերի հետ՝ ապահովելու նրանց իրավունքների հարգանքը և երաշխավորելու նրանց անվտանգությունը, ներառյալ՝ իրենց տները վերադառնալու և այնտեղ ապրելու իրավունքը արժանապատիվ և անվտանգ պայմաններում»: Նա միանգամայն տեղին ընդգծել է, որ տարածաշրջանում հարատև խաղաղության հասնելը հնարավոր չէ, երբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը բռնի տեղահանված է իր հայրենիքից, իսկ Հայաստանին հարկադրում են, այսպես ասած, «խաղաղություն»: Ըստ այդմ, միջազգային պաշտպանության և երաշխիքների ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ հայրենիք վերադառնալուն նպաստելը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության խթանման համար, և այդ հասկացությունը պետք է ներառվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մեջ:

Ի լրումն նշված ընկալելի շեշտադրումների, այս ելույթը նաև զուգահեռ դիտարկումների որոշակի տեղիք է տալիս: Մասնավորապես, 2020-ի պատերազմից հետո, հատկապես ոչ իշխանական փորձագիտական և քաղաքական շրջանակները շարունակաբար շեշտում էին, որ Արցախի հարցը միջազգային հարթակներում, անկախ «երկակի ստանդարտներից» ու նման այլ հանգամանքներից, պետք է անընդհատ բարձրացնել, չհրաժարվել պահանջներից (Ադրբեջանի նկատմամբ) ու միջազգային իրավունքի վրա խարսխված հարցադրումներից: Մինչդեռ մենք տեսանք ու շարունակում ենք տեսնել, որ Հայաստանի անունից ներկայացող իշխանությունները սարսափում են Արցախի խնդրի մասին ծպտուն հանելուց անգամ: Թեպետ, ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ պահանջներ պիտի դնի մի իշխանություն, որը, իր ղեկավար Փաշինյանի գլխավորությամբ, բացեիբաց ու հրապարակավ հրաժարվել է հենց Արցախից:

Ավելին, այդ իշխանությունները պատրաստ են անգամ միջազգային դատարանից Ադրբեջանի դեմ ուղղված հայցերը «հետ կանչել», ինչի մասին ոչ մեկ անգամ գրվեց այս օրերին տարբեր լրատվամիջոցներում: Սա՝ այն պարագայում, որ նկատենք՝ «միջազգային հանրությունը» թե՛ անմիջականորեն պատերազմից հետո, թե՛ հաջորդած ժամանակահատվածում քանիցս որոշակի տեղ է ապահովել Հայաստանի համար, որպեսզի բարձրացվեն Արցախի խնդրին, Արցախի հայության իրավունքներին վերաբերող հարցերը: Հիշեցնենք, որ պատերազմից հետո անգամ Մինսկի խմբի հայտարարություն եղավ, որտեղ արծարծվում էր Արցախի կարգավիճակի քննարկման հնարավորությունը: Նմանապես, Ռուսաստանի ԱԳ նախարարն է մի քանի անգամ նշել, որ կարգավիճակի հարցը պետք է քննարկվեր հետագայում, իրավիճակի նորմալացումից հետո: Չհաշված արդեն, օրինակ՝ պատգամավորի ելույթում հիշատակված Միջազգային դատարանի որոշումը, Եվրախորհրդարանի բանաձևը:

Բայց ի՞նչ օգուտ, եթե Հայաստանը ներկայացնում է Արցախն ուրացած և ուրացող իշխանություն: Մի իշխանություն, որն իր «անելիքը» տեսնում է թշնամական սպառնալիքներով Հայաստանի քաղաքացիներին ահաբեկելու մեջ: Ինչևէ: Նման պայմաններում առավել ևս գնահատելի է, որ ընդդիմության ներկայացուցիչները միջազգային հարթակներում անհոգնել բարձրացնում են պահանջվող հարցադրումները, խոսում են ադրբեջանական իշխանությունների գործած ցեղասպանական ոճիրների մասին, Արցախի բնիկ ժողովրդի՝ հայության իրավունքների մասին: Հատկանշական է, որ ներքաղաքական կյանքում ընդդիմության ներկայացուցիչները բավականին հստակ գնահատականներ են տալիս Հայաստանում մոլեգնող հակաժողովրդավարական գործընթացներին, քաղաքական հետապնդումներին, իշխանության կողմից պարբերաբար ձեռնարկվող ռեպրեսիվ գործողություններին, թշնամու պահանջների առջև իշխանությունների զիջողականության պատրաստակամությանը և այլն:

Սակայն «դրսում» փորձում են անել այն գործը, որն առաջնահերթ պարտավոր էր անել հենց օրվա իշխանությունը: Այսինքն, եթե «օրվա իշխանությունը» սևեռված է գերազանցապես իր գործունեությունն ինքնանպատակ երկարաձգելու, իշխանությունը պահելու վրա, ապա ընդդիմությունն, ըստ հնարավորության, միջազգային հարթակներում բարձրացնում է պետության շահերից բխող ու ժողովրդի տրամադրություններն արտահայտող հարցադրումներ: Ընդ որում, խոսքը միայն մեջբերյալ օրինակի մասին չէ: Ասվածի վկայությունները շատ են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում