Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե Իսայան

Շաքե Իսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Սիրելի՛ ընկերներ, ձեր առաջարկով այս անգամ փոդքաստը նվիրված կլինի МИР քարտերի շուրջ ստեղծված իրավիճակին, այն հասանելի կլինի երկուշաբթի, իսկ մինչ այդ հասկանանք ի՞նչ է կատարվում։
Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը: Թե սա ինչպիսի՞ հետևանքներ կարող է առաջացնել հայրենական տնտեսության համար, մեկ-երկու մասնագետ է առայժմ միայն ահազանգում…
Հայաստանյան բանկերը չեն ուզում հայտնվել արևմտյան սանկցիաների թիրախում. շատ լավ, բնական ցանկություն է, բայց ի՞նչ է լինելու հետո։
Միայն 2023 թ.-ին ՌԴ-ից Հայաստան է փոխանցվել 3,9 միլիարդ դոլար տրանսֆերտ, որից 3,1 միլիարդը՝ առևտրային նպատակներով, անշուշտ մեծ մասը փոխանցվել է ՄԻՐ քարտերով:
Այսինքն ռուս ռելոկանտների կոմից այս քարտերով կատարվող գնումները աշխուժացրել են մեր տնտեսությունը: Այս աշխուժացումն էլ իր հերթին արտացոլվում է օրինակ վերջին 2 տարիներին այդքան փառաբանվող տնտեսական աճի մեջ:
Սանկցիաներ չե՞նք ուզում՝ իհարկե՛ չենք ուզում, բայց հակառակ կողմում հայկական տնտեսության՝ ռուսական շուկայից ահռելի կախվածությունն է: Հիմա Հայաստանը կարո՞ղ է իրեն էնպիսի ճոխություն թույլ տա, որ հրաժարվի այդքան միլիարդի հոսքից:
Հաջորդ խնդիրը. Հայաստանում մի քանի հարյուր հազար կենսաթոշակառու և նպաստառու հենց МИР քարտերով է ստանում իրենց համար կենսական նշանակություն ունեցող ամսական թոշակը: Ի՞նչ աշխատանք է տարվել այս մարդկանց հետ, բացի առցանց համակարգով դիմելու հայտարարությունից։ Սա՞ է հավասարակշռված ու զգուշավոր մոտեցումը, երբ թոշակառուների մեծ մասը՝ միայն օրեր անց է պարզելու իրենց գլխին եկած խնդիրների մասին։
Հ.Գ. Կամ էլ էլէկտրոնային դեղատոմսերի նման կասենք, օր օրի հունի մեջ ենք ընկնում((
Արդյունավետ կառավարու՞մ, չէ՜ չենք լսել…
 

Քաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր Գրիգորյանին ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածում Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»
website by Sargssyan