Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 31-րդ տարեկան մրցանակաբաշխության արդյունքներով: Հաղթող բանկերն ընտրվել են շուրջ 150 երկրից ու տարածաշրջանից` հիմնվելով այնպիսի չափանիշների վրա, ինչպիսիք են ակտիվների աճը, եկամտաբերությունը, աշխարհագրական ծածկույթը, ռազմավարական գործընկերությունները, բիզնեսի զարգացումն ու նորարարությունը, ինչպես նաև հաշվի են առնվել ֆինանսական շուկաների ու վարկանիշային գործակալությունների վերլուծաբանների, բանկային խորհրդատուների և ֆինանսական ոլորտում ներգրավված այլ մասնագետների կարծիքները: 

Ըստ Global Finance-ի, մրցանակակիր բանկերն աչքի են ընկել բարդ շուկայական պայմաններում իրենց հաճախորդների կարիքներին հոգատարությամբ արձագանքելու և լավ արդյունքներ արձանագրելու կարողությամբ։ Ըստ պարբերականի, արագ փոփոխվող տոկոսադրույքների պայմաններում հաղթող կազմակերպությունները կարողացել են խելամտորեն կառավարել իրենց ակտիվներն ու պարտավորությունները:

«Բանկային համակարգը կրկին անցումային շրջանում է գտնվում։ Գեներատիվ արհեստական բանականության տարածումը հեղաշրջելու է ամբողջ ոլորտը»,- նշել է Global Finance ամսագրի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն: ««Լավագույն բանկ» մրցանակը շնորհվում է այն ֆինանսական հաստատություններին, որոնք մշտապես փոփոխվող պայմաններում առաջարկում են ծառայությունների ամենալայն շրջանակը, ինչպես նաև ապահովում են երկարաժամկետ հուսալիություն ու տեխնոլոգիական նորարարություն»: 

«Մեզ համար մեծ պատիվ է ևս մեկ անգամ ճանաչվել Հայաստանի լավագույն բանկը։ Այս ձեռքբերումը վկայում է մեր թիմի՝ բիզնեսի բոլոր ուղղություններով գերազանց արդյունքներ ապահովելու հանձնառության մասին։ Այն նաև ընդգծում է տեխնոլոգիական նորարարությունների զարգացմանն ուղղված մեր ջանքերը, որոնք մեզ թույլ են տալիս արագորեն հարմարվել փոփոխվող միջավայրին և, ամենակարևորը, արձագանքել մեր հաճախորդների ընդլայնվող կարիքներին: Շնորհակալություն եմ հայտնում Global Finance-ին այս հեղինակավոր մրցանակի համար։ «Լավագույն բանկ» մրցանակը նոր խթան կհանդիսանա հաճախորդների սպասարկման ոլորտում գերազանցության հասնելու ճանապարհին», - նշել է Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:  

Նշենք, որ «Հայաստանի լավագույն բանկը» մրցանակին Ամերիաբանկն արժանանում է 10-րդ անգամ և չորրորդ տարին անընդմեջ։

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք  նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր: 

Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն  բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.amAutomarket.ameriabank.amBusiness.ameriabank.am

Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ժամանակակից թվային աշխարհում ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ:

Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները  Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում  ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա  Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
website by Sargssyan