Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Doing Digital միջազգային ֆորումին

Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է  Doing Digital միջազգային ամենամյա ֆորումին (DDF), որն այս տարի անցկացվել է «Հնարավորություններին ընդառաջ» խորագրով։ Doing Digital Forum-ը բոլոր նրանց համար է, ովքեր հետաքրքրված են թվային փոխակերպմամբ, դրա ներդրմամբ ու թվային տնտեսության զարգացմամբ:

Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է պանելային քննարկումներից մեկին, որի թեման է թվային փոխակերպումն ու թվային լուծումների կիրառումը բիզնեսի, կրթության ու կառավարման ոլորտներում։ 

«Այսօր թվային փոխակերպումը պարզապես անհրաժեշտ է բոլոր ոլորտներում, այն կարող է ցանկացած գործընթաց ավելի արդյունավետ, արագ և որակյալ դարձնել։ Բայց կարևոր է, որ կազմակերպությունում բոլորը հասկանան այդ փոխակերպման կարևորությունն ու հնարավորությունները, հակառակ դեպքում թվային գործիքների ամբողջ կարողությունները չեն օգտագործվի», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Doing Digital Forum-ն այս տարի հյուրընկալել է համաշխարհային թոփ խոսնակներին և առաջատար փորձագետներին։ Ֆորումի գլխավոր խոսնակը հայտնի ֆուտուրիստ, բանկինգի նոր հայեցակարգի և բեսթսելերներ դարձած մի շարք գրքերի (Bank 2.0, Bank 3.0, Breaking Banks, Bank 4.0, The Rise of Technosocialism) հեղինակ Բրեթ Քինգն է։ 

«Այս տարի Doing Digital Forum-ում առանձնացվել են այն հնարավորություններն ու նորարարությունները, որոնք տեխնոլոգիաներն ու թվայնացումը բերում են պետական, ֆինանսական և տնտեսության տարբեր ոլորտներ։ Մեր նպատակն էր միավորել թվային տնտեսության տարբեր դերակատարների ջանքերը՝ Հայաստանը դարձնելու տարածաշրջանային հանգույց, որտեղ ֆինանսական տեխնոլոգիաներն ու թվային բիզնեսն ունեն լայն կիրառություն», - ասել է Doing Digital պլատֆորմի հիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը։

DDF24-ը հյուրընկալել է ավելի քան 20 խոսնակի աշխարհի տարբեր անկյուններից, որոնք ներկայացրել են ՀՀ Կենտրոնական բանկն ու Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը, Սինգապուրի սոցիալական գիտությունների համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Visa, Deloitte, ICDT Global, Moven, Just Better, People Growth Organization, SPRING PR, Ameriabank, ArCa, Ucom, Balchug Capital, Apricot Capital, Fastex, Ucraft և Hoory ընկերությունները։ Միջոցառման կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է։ 

Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա Սողոմոնյան Կիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող են Երևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն Մանվելյան «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ջուր չի լինի Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել
website by Sargssyan