Վերջին 6 տարիներին ամեն ինչ պղծվեց՝ այդ թվում հրապարակային խոսույթը. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
Էսօր կառավարության շենքում բադրջանի խավիարի մակարդակի նիստ էր․ չասեք էլի սկսեց, ընդամենը Նիկոլի բառերն եմ ցիտում՝ «բադրջանի խավիար»։ Նիստի ողջ ընթացքում հիշյալ անհատը բավական բարձր՝ չափից շատ բարձր, տրամադրություն ուներ, բարձր ձայնով սատանայական քրքջում էր ողջ նիստին։ Հավանաբար արևմտյան տերերի հետ հանդիպումից առաջ ինքն իրեն փորձում էր դրական լիցքեր տալ, այլապես նման հոգեվիճակն այլ բնորոշում չունի։
Ինչևէ․ ես փորձեմ ոչ թե նիստի մանրամասների մասին խոսել, այլ Նիկոլի կողմից կիրառվող բառամթերքի ու խոսույթի․ տեսեք տարիներ շարունակ հայկական լեքսիկոնում եղել են ոճային խոսակցական տարբեր ձևեր՝ հրապարակային, խոսակցական, փողոցային, ակադեմիական և այլն։ Քաղաքականությամբ զբաղվող անձիք, առավել ևս պետական-հանրային դեմքերը, որպես կանոն խոսում ու խոսել են հրապարակային ոճով՝ կիրթ, հատուկ ընտրված բառերով, իսկ վերջին 6 տարիներին ամեն ինչ պղծվեց՝ այդ թվում հրապարակային խոսույթը։
«Չստիկ», «սպարծիվկա», «խոզի ջանդաք», «մայթին փռել», «բորդյուր», «բադրջան», սրանք բառեր են, որոնք կոնկրետ էսօր 27 րոպեի ընթացքում օգտագործում էր Նիկոլը։ Էլ չեմ խոսում՝ «ինչ ա», «խի ա», «բա էդ ոնց ա» ու նմանօրինակ ձևակերպումների փողոցային բնույթի մասին։ Ստանդարտների թեման սարքեց մի իսկական էպոպեա ու դրա շուրջ ծավալվեց, հասավ մինչև արտեզյան ջրեր ու շտապօգնության մեքենաներ։ Չզարմանաք, փաստորեն Նիկոլն առ էսօր չգիտեր, որ, երբ դուրս ենք գալիս շտապօգնության մեքենան դիմավորելու, ոչ թե տան տեղը ցույց տալու, ավելորդ բարդություններ չստեղծելու համար է, այլ ուղղակի՝ արարողակարգային է՝ «բժշկին հարգելու նպատակով»։
Մի կարևոր պահ ևս․ Հովհաննիսյան Վահեն, ով ներկայացնում էր արցախցիների ունեցած ոսկով գրավները փոխհատուցելու հարցը, իր խոսքում օգտագործեց «քաղաքացիներ» ձևակերպումը, Նիկոլը միանգամից խառնվեց իրար, թե ՝ ի՞նչ քաղաքացի, խոսքը «ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց մասին է»։ Միանգամից էն սատանայական քրքիջը վերափովեց սառը հայացքի ու հասկացավ, որ «Արցախ» կամ «արցախցի» օգտագործելն էդ դահլիճում անթույլատերլի ձևակերպում է, բա որ հանկարծ լսե՞ն։

4 գյուղերը հանձնելով չենք ավարտում․ Նաիրի Սարգսյան Իշխանությունները քարոզչական արշավ են սկսել Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման դեմ. Մեսրոպ Առաքելյան Նիկոլը որևէ փաստ, առիթ կամ պատճառ չունի, իր ձախողումները նախկին իշխանութունների վարած քաղաքականության հետ կապելու համար. Զաքարյան Նիկոլի՝ իմ հասցեին այսօր հնչեցրած հորինվածքները բժշկության կոնկրետ ճյուղի ներկայացուցիչների եզրահանգման լավ նյութ են. Վանեցյանը պատասխանել է Փաշինյանին Եթե Կիևը բրիտանական զենքով հարվածի Ռուսաստանին, մենք կթիրախավորենք բրիտանացիների օբյեկտները. Զախարովա Պայքարի 4-րդ օրվա երթն այսօր ավարտվեց Չարենցավանում, վաղը շարժումը կուղևորվի Աբովյան քաղաք Crocus City Hall-ում տեղի ունեցածի կազմակերպիչն արտասահմանում է. ՌԴ ԱԴԾ տնօրեն Երթը շարունակվում է՝ չնայած կարկուտին ու քամուն (տեսանյութ) Այս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. Կադիրով YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը Նիկոսիայի տարածքում կկառուցվի լայնածավալ ֆոտովոլտային պարկ ԶՊՄԿ-ի հարկերն իրականում ու բացարձակ թվերով զգալիորեն աճել են՝ հակառակ պնդումների Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում մայիսի 8-ին «Ադրբեջանն ասելու է՝ ձեզ ավելի էժան գազ կտամ, իսկ հետո...»․ Նաիրի Սարգսյան «Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին Այս շարժումը Սարդարապատի պես պետք է հաղթանակի. Գրիգոր Գրիգորյան Հազարավոր մարդիկ միացել են Բագրատ Սրբազանի գլխավորած երթին․ օր 4-րդ Ամենաարդյունավետ ֆուտբոլիստները թոփ-5 լիգաներում Եկել է Նիկոլ Փաշինյան հրեշի մերժման ժամանակը. Ավետիք Չալաբյան «Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ»
website by Sargssyan