Փաշինյանի վարկանիշը՝ 8%. հանրության շուրջ 75%–ը սպասում է այլընտրանքային՝ «երրորդ ուժի» քաղաքական առաջարկին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.
 
«GALLUP»-ի կատարած վերջին հարցումների արդյունքներով Նիկոլ Փաշինյանի աշխատանքի արդյունավետությունը խիստ բացասական է գնահատվել։ Այսպիսով՝ հարցվածների միայն 8 տոկոսն է նրա աշխատանքը լիովին դրական գնահատել, 17.1 տոկոսն ասել է, որ ավելի շուտ դրական է գնահատում, 19.9–ը՝ ավելի շուտ բացասական, 47.1 տոկոսը՝ ընդհանրապես բացասական, 7.9 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին։
 
Համեմատության համար նշենք, որ այս տարվա փետրվարին անցկացված նմանատիպ հարցման արդյունքները հետևյալն են․
 
• Լիովին դրական – 15․1 %
 
• Ավելի շուտ դրական – 13,9 %
 
• Ավելի շուտ բացասական - 28,3 %
 
• Ընդհանրապես բացասական – 38,1 %
 
• Դժվարանում եմ պատասխանել – 4,6 %
 
Դինամիկան ակնհայտ է։ Եթե այս տարվա փետրվարին Փաշինյանի գործունեությունը լիովին դրական էր գնահատում հարցվածների 15․1 %-ը, ապա մարտին արդեն` 8%-ը։ Աճել է նաև Փաշինյանի գործունեությունն ընդհանրապես բացասական գնահատողների թիվը՝ 47.1%, փետրվարի՝ 38,1 %-ի դիմաց: 
 
Փաշինյանի գահավիժող վարկանիշի մասին փաստում է ոչ միայն «GALLUP»ը: Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հունվար ամսվա հարցումները ցույց են տալիս, որ Փաշինյանին վստահում է հարցվածների ընդամենը 15 տոկոսը, իսկ ահա հարցման մասնակիցների 60 տոկոսը նշել է, որ որևէ մեկին չի վստահում:
 
Գաղտնիք չէ, որ քաղաքականության մեջ ևս գործում է շուկայական օրենքը, եթե կա պահանջարկ, ձևավորվում է առաջարկ․ Նիկոլ Փաշինյանի և այս նրա քաղաքական թիմի գահավիժող վարկանիշը վկայում է, որ հանրության կողմից այդ պահանջարկը ձևավորվել է․ ըստ «GALLUP-ի վերջին հարցման հանրության շուրջ 75%-ը այլընտրանքային քաղաքական ուժի փնտրտուքի մեջ է։ Հետևաբար, եթե ի հայտ գա այնպիսի այլընտրանքային ուժ, որին կհաջողվի մոբիլիզացնել հանրությանը, հանդես գալ նոր դեմքերով, դուրս լինել նախկին-ներկա արհեստական դիսկուրսից և օրակարգ բերել նոր ծրագրեր ու գաղափարներ, ապա այդ ուժը վստահաբար կշահի հանրության մեծամասնության վստահությունը։ Վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ է խոսվում այն մասին, որ այլընտրանքային ընդդիմադիր բևեռն արդեն իսկ ձևավորման փուլում է, տարբեր գործիչներ և քաղաքական ուժեր կոնսուլտացիաներ են սկսել այդ նպատակով:
 
Ուշագրավ է, որ մամուլը լայն անդրադարձ էր կատարել մարտի 17-ին կայացած բազմամարդ` շուրջ 500 հոգու մասնակցությամբ, հավաքին՝ քաղաքական բովանդակությամբ, որը կազմակերպել է Արման Վարդանյանի գլխավորած «Միասնություն» համազգային շարժումը: Հավաքին  մասնակցել են նաև ազդեցիկ գործիչներ թե՛ ռուսական, թե՛ ամերիկյան քաղաքական շրջանակներից: Արման Վարդանյանը, մասնավորապես,  ասել է, որ հանուն երկրի զարգացման պետք է դուրս գալ քաղաքական այս դիսկուրսից, համախմբել հանրությանը՝ միևնույն ժամանակ քաղաքական դաշտ բերելով նոր լիդերների: Ուշագրավ է, որ ըստ մամուլի,  «Միասնություն» շարժման ղեկավարները «կուլուարային» հանդիպումներ են ունենում Հայաստանի մեծ թվով քաղաքական թիմերի և հասարակական գործիչների հետ` երկրի զարգացման և անվտանգության հարցերի շուրջ ջանքերը միավորելու նպատակով:
 
Այս խմորումները պատահական չեն։ Լեգիտիմության նման ցածր աստիճան ունեցող քաղաքական ղեկավարը և նրա թիմը պարզապես չեն կարող ներկայացնել Հայաստանը և հայ ժողովրդի անունից վճռորոշ որոշումներ կայացնել, այն էլ` երկրի համար նման ծանրագույն իրավիճակում։ Ըստ այդմ, քաղաքական թատերաբեմ պետք է գա նոր այլընտրանքային ուժ՝ նոր կոնցեպտով, որը կկոնսոլիդացնի հանրությանը և բալանսավորված և հայ ժողովրդի շահերից բխող հարաբերություններ կսկսի ռեգիոնալ ու աշխարհաքաղաքական խաղացողների հետ։ Հայաստանում նոր ու ազգային իշխանություն ձևավորելու պահանջարկը վաղուց է ձևակերպվել, մնում է, որ այլընտրանքային՝ երրորդ ուժը կամ ուժերը հանդես գան համապատասխան քաղաքական առաջարկով:
4 գյուղերը հանձնելով չենք ավարտում․ Նաիրի Սարգսյան Իշխանությունները քարոզչական արշավ են սկսել Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման դեմ. Մեսրոպ Առաքելյան Նիկոլը որևէ փաստ, առիթ կամ պատճառ չունի, իր ձախողումները նախկին իշխանութունների վարած քաղաքականության հետ կապելու համար. Զաքարյան Նիկոլի՝ իմ հասցեին այսօր հնչեցրած հորինվածքները բժշկության կոնկրետ ճյուղի ներկայացուցիչների եզրահանգման լավ նյութ են. Վանեցյանը պատասխանել է Փաշինյանին Եթե Կիևը բրիտանական զենքով հարվածի Ռուսաստանին, մենք կթիրախավորենք բրիտանացիների օբյեկտները. Զախարովա Պայքարի 4-րդ օրվա երթն այսօր ավարտվեց Չարենցավանում, վաղը շարժումը կուղևորվի Աբովյան քաղաք Crocus City Hall-ում տեղի ունեցածի կազմակերպիչն արտասահմանում է. ՌԴ ԱԴԾ տնօրեն Երթը շարունակվում է՝ չնայած կարկուտին ու քամուն (տեսանյութ) Այս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. Կադիրով YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը Նիկոսիայի տարածքում կկառուցվի լայնածավալ ֆոտովոլտային պարկ ԶՊՄԿ-ի հարկերն իրականում ու բացարձակ թվերով զգալիորեն աճել են՝ հակառակ պնդումների Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում մայիսի 8-ին «Ադրբեջանն ասելու է՝ ձեզ ավելի էժան գազ կտամ, իսկ հետո...»․ Նաիրի Սարգսյան «Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին Այս շարժումը Սարդարապատի պես պետք է հաղթանակի. Գրիգոր Գրիգորյան Հազարավոր մարդիկ միացել են Բագրատ Սրբազանի գլխավորած երթին․ օր 4-րդ Ամենաարդյունավետ ֆուտբոլիստները թոփ-5 լիգաներում Եկել է Նիկոլ Փաշինյան հրեշի մերժման ժամանակը. Ավետիք Չալաբյան «Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ»
website by Sargssyan