Հայաստանը բանակցությունները պետք է սկսի միայն երրորդ երկրի երաշխիքի ներքո. կայացավ Արշակ Կարապետյանի կուսակցության հիմնադիր համագումարը

Ապրիլի 5-ին տեղի ունեցավ «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարը։ Կուսակցությունը հիմնադրվում է «Համահայկական ճակատ» շարժման ղեկավար Արշակ Կարապետյանի և իր համախոհների կողմից։

«Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարի ընթացքում Արշակ Կարապետյանի կողմից ներկայացվեցին կուսակցության նպատակներն ու մեր երկրի առաջ ծառացած անվտանգային հարցերը։ «Ինչ է նշանակում երկրի ղեկավարը գնում է գյուղացուն հարցնում է, թե հող կտա՞ս, թե չես տա, որ վաղն էլ ասի՝ տեսաք դուք չտվեցիք, դրա համար կռիվ սկսվեց, հիմա էլ կգցի գյուղացիների վրա։ Ինչ վերաբերում է գերիներին, հավատացեք, մենք այստեղ աշխատում ենք, անպայման մեր գերիներին, բոլորին հետ ենք բերելու»,- ասել է գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը:

Իր ելույթում գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը գործող կառավարությանը մեղադրել է ապաշնորհության մեջ, ինչը երկիրը մոտեցրել է անվերադարձության կետին։ Այդ գործընթացը պետք է կանգնեցնել, այլապես անխուսափելի են նոր կորուստները, զրկանքներն ու տեղահանությունները։

«Համահայկական ճակատ» շարժման ղեկավար Արշակ Կարապետյանն անդրադարձել է նաև 2020 թվականին տեղի ունեցած պատերազմին․ «Դեռևս 2018 թվականին ես զեկուցեցի, որ մեկ երկու տարում հնարավոր է սկսվի պատերազմ և մենք այդ պատերազմում հնարավոր է պարտվենք։ Դա զեկուցվել է, որի համար առաջարկություն է արվել ձեռնարկել համապատասխան միջոցներ։ Միջոցներից մեկը եղել է՝ Ադրբեջանին թույլ չտալ նույնիսկ մտածել պատերազմի մասին, քանի որ ինքը պետք է ունենար ներքին խնդիրներ։ Այս նպատակով հենց իր որոշմամբ ստեղծվել էր հանձնաժողով, մշակվել էր լուրջ փաստաթուղթ և իրենք փաստաթուղթը քննարկելով որոշեցին՝ Ադրբեջանն իրենց պետք է կայուն, ուժեղ, իսկ Ալիևը պետք է լինի այդ երկրի ղեկավարը»։

Արշակ Կարապետյանը համագումարի ներկաներին վստահեցրել է, որ Հայաստանը բանակցությունները պետք է սկսի միայն երրորդ երկրի երաշխիքի ներքո։ Ըստ Արշակ Կարապետյանի` դա կարող է լինել Ռուսաստանը, արտաքին քաղաքականության մեջ էլ առաջին հերթին անհրաժեշտ է վերականգնել հարաբերություններն այդ երկրի հետ։

«Համահայկական ճակատ» շարժման ղեկավար Արշակ Կարապետյանը համագումարի ներկաներին առաջարկեց ստեղծել Ազգային հպարտության տրիբունալ:

4 գյուղերը հանձնելով չենք ավարտում․ Նաիրի Սարգսյան Իշխանությունները քարոզչական արշավ են սկսել Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման դեմ. Մեսրոպ Առաքելյան Նիկոլը որևէ փաստ, առիթ կամ պատճառ չունի, իր ձախողումները նախկին իշխանութունների վարած քաղաքականության հետ կապելու համար. Զաքարյան Նիկոլի՝ իմ հասցեին այսօր հնչեցրած հորինվածքները բժշկության կոնկրետ ճյուղի ներկայացուցիչների եզրահանգման լավ նյութ են. Վանեցյանը պատասխանել է Փաշինյանին Եթե Կիևը բրիտանական զենքով հարվածի Ռուսաստանին, մենք կթիրախավորենք բրիտանացիների օբյեկտները. Զախարովա Պայքարի 4-րդ օրվա երթն այսօր ավարտվեց Չարենցավանում, վաղը շարժումը կուղևորվի Աբովյան քաղաք Crocus City Hall-ում տեղի ունեցածի կազմակերպիչն արտասահմանում է. ՌԴ ԱԴԾ տնօրեն Երթը շարունակվում է՝ չնայած կարկուտին ու քամուն (տեսանյութ) Այս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. Կադիրով YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը Նիկոսիայի տարածքում կկառուցվի լայնածավալ ֆոտովոլտային պարկ ԶՊՄԿ-ի հարկերն իրականում ու բացարձակ թվերով զգալիորեն աճել են՝ հակառակ պնդումների Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում մայիսի 8-ին «Ադրբեջանն ասելու է՝ ձեզ ավելի էժան գազ կտամ, իսկ հետո...»․ Նաիրի Սարգսյան «Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին Այս շարժումը Սարդարապատի պես պետք է հաղթանակի. Գրիգոր Գրիգորյան Հազարավոր մարդիկ միացել են Բագրատ Սրբազանի գլխավորած երթին․ օր 4-րդ Ամենաարդյունավետ ֆուտբոլիստները թոփ-5 լիգաներում Եկել է Նիկոլ Փաշինյան հրեշի մերժման ժամանակը. Ավետիք Չալաբյան «Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ»
website by Sargssyan