Ինչո՞ւ «կեցցե», գուցե «ելա՞կ» կամ «դըմփ-դըմփ-հո՞ւ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եթե մեկնումեկը մտադրվեր մի սպանիչ պամֆլետ գրել փաշինյանական իշխանության «բանակային ռեֆորմների» մասին, ապա հաստատ չէր կարողանա ավելի ծաղրական բան մոգոնել, քան հենց փաշինյանական իշխանությունը: Բանից պարզվեց, որ «հուժկու բարեփոխումները» հանգել են, օրինակ՝ հրամանատարին ողջունելիս «ուռա՜»-ի փոխարեն «կեցցե՜» բացականչելուն: Չնայած, դա առանձնապես չզարմացրեց, որովհետև մենք դեռ երկու ամիս առաջ էինք մեր ընթերցողներին տեղեկացրել, որ Հայաստանի, այսպես ասած, «ՆԱՏՕ-ացման» և «հակառուսաստանացման» ծիրի մեջ նման փոփոխություն են նախատեսել: Եվ ահա, երկու ամիս անց, փաստորեն, նաև պաշտոնապես հաստատվեց նշված տեղեկությունը:

Բայց հարցը նույնիսկ դա չէ: Խնդիրն այն է, որ իրենց այդ «մանր» քայլը իշխանության ներկայացուցիչները փորձում են շեղել այլ ուղղությամբ՝ բերելով զանազան պատճառաբանություններ, թե՝ «ուռա»-ն խորհրդային բանակից է մնացել ու նման բաներ: «Փակագծերում» նշենք, որ մինչև Խորհրդային Միությունը կձևավորվեր, հայկական բանակը, օրինակ՝ «հուռա՜» է բացականչել: Դա նույնիսկ Գարեգին Նժդեհին նվիրված երգում է «ամրագրված», ի դեպ: Այսինքն, եթե «ուռա»-ն սովետական էր, ապա կարելի էր և «հուռա»-ն վերցնել (վերականգնել): Բայց դա էլ մի կողմ:

Վերջիվերջո, բանակի վիճակն ու մարտունակությունը հրամանատարին ողջունելիս արտաբերվող բացականչությամբ չի որոշվում: Դա «մանրուք» է, բայց սատանան էլ, ինչպես հայտնի է, մանրուքների մեջ է: Ինքնին հասկանալի է, որ փաշինյանական «հուժկու բարեփոխումները» հիմնականում բանակը՝ պետականության հիմնական պատվարը վերջնականորեն փլուզելու նպատակ ունի: Այս «ուռա»-«կեցցե»-ն ավելի շուտ դրա խորհրդանշական մասն է: Ինչպես ժամանակին նույն փաշինյանականները «կլուբնիկ-կոտլետով» էին գլուխ գովում, իսկ թե ինչ եղավ հետո, հանրահայտ է: Իսկ առհասարակ, հրամանատարին ողջունելիս որպես ի՞նչ է հնչելու «կեցցե»-ն: Ո՞վ «կեցցե»: Հրամանատա՞րը: Որ՝ ի՞նչ:

Այդ հրամանատարները պիտի զինվորներին ասեն՝ «կեցցես» (կեցցեք), երբ նրանք հստակ կատարում են մարտական առաջադրանքը: Լսեք, իսկ գուցե բացականչեն՝ «ելա՞կ»: Ինչո՞ւ ոչ՝ և՛ հնչեղ է, և՛ հյութեղ, և՛ լրիվ փաշինյանական «գաղափարիզմի» մեջ է: Թեպետ, վերջին տառի որոշակի արտասանության դեպքում կարող է ընկալվել որպես ելնելու կոչ, այսինքն՝ հրաժարականի պահանջ: Չէ՛, «ելակը» հանեցինք: Իսկ գուցե բացականչեն՝ «փա՞ռք»: Ինչո՞ւ ոչ: Չնայած, երևի ամենահարմար տարբերակը «դըմփ-դըմփհու»-ն է...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կասկադը, կհասցվի ավարտուն տեսքի․ Տիգրան Ավինյան Վալենսիայի նավահանգիստը կվերածվի «կանաչ գոտու» «Վենուս» էլեկտրոնիկայի խանութ-սրահը հայտարարում է աննախադեպ գնիջեցում Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին «Յունիբանկ» ԲԲԸ-ն իր բաժնետերերին կվճարի 4,1 մլրդ դրամի շահութաբաժիններ Ովքե՞ր ներկա կգտնվեն Պուտինի երդմնակալությանը Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Մինչև ե՞րբ կպահպանվի անձրևոտ եղանակը Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Ջուր չի լինի Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի Երևան Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Մայիսի 10-ին Ալմաթիում կանցակցվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները ՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմաս դը Վաալը
website by Sargssyan