Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ելակով», «անթալան» կորուստներ՝ առանց Եռատոնի, առանց ընդհանրապես տոնի.... «Փաստ» Զելենսկին կհանդիպի Էրդողանի հետ Ռուսաստանը Հայաստանին ատոմակայանի էներգաբլոկների զանազան տարբերակներ է առաջարկել․ Կոպիրկին Խարբերդի գերեզմանատան հարակից տարածքում անչափահաս էր uպանվել․ նոր մանրամասներ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել «Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն» ՀՈԱԿ-ում նախատեսվում է իրականացնել Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված համալիր առողջացման ծրագիր ՀէՑ-ից տեղեկացնում են Ադրբեջանը Սումգայիթում Bayraktar ԱԹՍ-ներ կարտադրի ՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ Եվրամիության թարս ապտակը. Փաշինյանի այցը Մոսկվա աննկատ չի անցել Սլովակիայում ստեղծվել է 800,000 եվրո արժողությամբ թռչող մեքենա Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Գազ չի լինիԱյս լուրը պատմական նշանակություն ունի. Հայաստանի Գեղասահքի ֆեդերացիա2 օր ջուր չի լինիԹուրքիայի այս ծրագիրը ի վերջո` երկարաժամկետ հեռանկարում, հանգեցնելու է Հայաստանի ինքնիշխանության կորստին. Արա ՊողոսյանՂարաբաղի հարցում միացումն ակախությամբ փոխելը գիտակցված քայլ էր․ Լևոն ԶուրաբյանՂարիբ Բաբայանի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց․ փաստաբանԹրամփի վարչակազմը մեղմացրել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները․ Էրդողան6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելՀաջորդ շաբաթ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի կունենա գերիների փոխանակում՝ 1,000-ը 1,000-ի դիմացՈրպես COP17-ի հյուրընկալող և նախագահող երկիր` Հայաստանը հույս ունի նպաստել կոնվենցիաների, դրանց արձանագրությունների և գլոբալ շրջանակի նպատակների առաջխաղացմանը․ Փաշինյան (տեսանյութ)Ստամբուլում կայացած բանակցությունների ընթացքում բոլոր կառուցողական առաջարկներն արել է Ռուսաստանը․ ԶախարովաԿրեմլը գնահատել Է Պուտինի և Զելենսկու հանդիպման հնարավորությունըՀրդեհ՝ Վանաձոր քաղաքում․ կա տուժածԱրմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցերՀայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքը գրանցվեց Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 1 միլիոն 650 հազար դոլար արժեքով 1,6 հա մակերեսով հողամասի նկատմամբՄինսկում ներկայացվել են Գ. Ծառուկյանի նախաձեռնած ծրագրերը՝ Մեծ Հաղթանակի 80-ամյակին ընդառաջ Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանովԱնդրեասյանն այցելել է Մերձավանի և Մխչյանի դպրոցներ՝ տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ հանդիպելու դպրոցների աշխատակազմերի հետՀայկ Եսայանը շնորհավորում է Հեռահաղորդակցության օրվա առթիվ և հայտարարում 5G ցանցի գործարկման մասինՈչ լռություն, ոչ մոռացում․ գերիների վերադարձը՝ համահայկական պահանջ
Քաղաքականություն

Վարչախումբը հրաժարվում է ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչումից և անվտանգության ապահովումից

ՀՀ փաստացի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն Ազգային Ժողովում հերթական անգամ ապացուցեց, որ նրա ղեկավարած վարչախումբը հրաժարվում է իր իսկ ուղղակի պարտականությունների կատարումից, այն է` պետության անվտանգության ապահովումը և նրա ինքնիշխան սահմանների պաշտպանությունը։ Սույն անձն իր ելույթով նաև փաստացի հրաժարվում է ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչումից` առաջ քաշելով «պատմական և իրական Հայաստանի» հակադրության կեղծ թեզը և դրանց միջև առկա պայքարի մասին իր անհեթեթ ձևակերպումները։

 Պետության անվտանգության ապահովումը բազմիցս ձախողած և ՀՀ-ի դեմ ռազմական գործողություններ թույլ տված անձն ստիպված է ընդունել, որ իր գործունեության կամ անգործության արդյունքում Հայաստանն այժմ հայտնվել է անվտանգային վակուումի մեջ: Վարչախումբը կազմաքանդել է մեր հարաբերությունները ՌԴ-ի և Իրանի հետ` միաժամանակ անվտանգության որևէ երաշխիք չստանալով ՀՀ-ի հիմնական արևմտյան գործընկերներ ԵՄ-ից և ԱՄՆ-ից։

Մոլագարի համառությամբ շարունակելով հանձնվողական քաղաքականությունը` Նիկոլ Փաշինյանը նաև խոստովանում է, որ նույնիսկ այդ դեպքում Հայաստանի վրա չհարձակման երաշխիքներ չկան` ՀՀ-ի դեմ լայն ռազմական ներխուժում փաստացի հրահրելով և դրանով ՀՀ բնակչությանն ահաբեկելով: Ահաբեկման այս քաղաքականության նպատակն է ռազմական գործողություններ հրահրելը` դրա հետևանքների համար պատասխանատվությունը բարդելով այն քաղաքական ուժերի և բնակչության լայն շերտերի վրա, որոնք համաձայն չեն հանձնվողական քաղաքականությանը և պատրաստ են պաշտպանելու մեր պետության տարածքային ամբողջականությունը։

Այս գործելաոճը հակապետական և հակասահմանադրական է, ուստի դրան անմիջականորեն սատարող բոլոր անձինք ևս փաստացի հանցանք են գործում ընդդեմ մեր պետության և նրա սահմանադրական կարգի, ինչի համար անխուսափելիորեն պատասխան են տալու Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուց հետո։

«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը խստորեն դատապարտում է իշխող վարչախմբի այս գործելաոճը, արձանագրում, որ վարչախումբը չի ճանաչում սեփական երկրի տարածքային ամբողջականությունը և հրաժարվում է իր ուղղակի սահմանադրական պարտականության` երկիրը հնարավոր ագրեսիայից պաշտպանելու հանձնառության կատարումից։

Կոչ ենք անում ԱԺ բոլոր խմբակցություններին և պատգամավորներին անհատապես՝ նախաձեռնել իշխող վարչախմբի անվստահության գործընթաց` կանխելու մեր պետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված ահագնացող սպառնալիքները։

«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության խորհուրդ