Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ռուսաստանը «վատ նորություն ունի» ՆԱՏՕ-ի համար Ինչպես է աշխարհն արձագանքել Գազայի ապագայի վերաբերյալ Թրամփի աղմկահարույց հայտարարություններին Կողմերը մնացել են իրենց տեսակետին․ ԶՊՄԿ-ի մամուլի խոսնակը՝ ղեկավարության և աշխատակիցների հանդիպման մասին ՊՆ-ն խստացնում է վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվությունը Ո՞վ է Արմեն Սարգսյանին uպանած հայաստանցի մաhապարտ-աhաբեկիչը․ նոր մանրամասներ Արարատի մարզի տներից մեկում հայտնաբերել է 6 ամսական երեխայի մարմին Սուրճը կթանկանա 20-30%-ով «Դեմ եմ հայտարարագրմանը». Նաիրի Սարգսյանը կհանդիպի քաղաքացիների հետ, կիրազեկի, թե ինչ է մեզ սպասվում Ադրբեջանում նռնակի պայթյունից 5 զոհ կա Զելենսկիին անվանել են Եվրամիության «գլխավոր թշնամի» Նացիստական հայատյացությունն Ադրբեջանում նոր թափ ստացավ Արցախյան շարժումից սկսած․ ՀայաՔվե Ռուս գիտնականները երկրաշարժ կանխատեսելու նոր միջոց են գտել
ՀՀ-ի մի շարք բնակավայրերում ձյուն է տեղում․ Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին բուք է Ամեն մեքենայից 1 մաhացած ու 1 վիրավnր․ նոր մանրամասներ Երևան-Գյումրի ճանապարհի վթարից Երթևեկությունը միայն ձնահոսքի թունելներով․ ինչ վիճակ է Լարսի ճանապարհին Բախվել են «ՎԱԶ 2121» ու «ՎԱԶ 2107», 2 մարդ մաhացել է, 2-ը՝ վիրավnրվել. Shamshyan Տեսանյութ․ Կառավարության հետքայլերը և «Հայաստանը ես եմ» նախաձեռնության հետագա անելիքները Մի քանի ժամ գազ չի լինի Մեր երկրի ներքին գործերին բացահայտորեն միջամտում են․ Ավետիք ՉալաբյանFitch-ը վերահաստատել է Ակբա բանկին շնորհած «BB-» վարկանիշը Ֆասթ Բանկը միացել է «Սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակապահովության» պետական աջակցության ծրագրինԵրևանի տրանսպորտի ուղեվճարի սակագնի հարցը կարող է դրվել տեղական հանրաքվեի․ «ՀայաՔվե»Միացե՛ք «ՀայաՔվեին»․ Վիրաբ ՏերտերյանՍյունիքի մարզպետի գլխին մութ ամպեր են կուտակվել Թատրոն ԱԺ-ում՝ անձնական նկատառումներով Հայաստանի տնտեսությունը թևակոխել է գործարար ակտիվության անկման փուլը Փաշինյանը հայերից «նահատակ ազգ» է կերտում Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց. վարորդը մահացել է Հռոմում օդանավակայանը հրկիզելու համար Վրաստանի քաղաքացի է ձերբակալվել․ թռիչքները դադարեցվել են Չինաստանը նախատեսում է տիեզերքում կառուցել հսկա արևային էլեկտրակայան Սյունիքում ձնաբքից դուրս է բերվել 40-ից ավելի մեքենա. Shamshyan Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում հրազենի կիրառմամբ որևէ միջադեպ չի եղել. ԶՊՄԿ
Քաղաքականություն

Թեժացող տարածաշրջանն ու իշխանությունների «սպասման բարդույթը»

Երեկ գիշերը Մերձավոր Արևելքը մոտ էր ընդհուպ լայնածավալ պատերազմի, ու բացառապես կողմերի շրջահայեցության շնորհիվ վերջին պահին հնարավոր եղավ խուսափել, առայժմ, երրորդ համաշխարհային պատերազմից։

Իրանը, նշենք, Դամասկոսում հյուպատոսության շենքի վրա իսրայելական հարվածից հետո պատասխան հարված է հասցրել Իսրաելին՝ մոտ 330 անօդաչուներ, բալիստիկ և թևավոր հրթիռներ արձակելով Իսրայելի ուղղությամբ, հիմնական մասով սեփական տարածքից, ինչը պատմության ընթացքում առաջին անգամ էր։ Իսրայելին օգնության են եկել արևմտյան դաշնակիցները՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, ինչպես և հարևան Հորդանանը, որն Իսրայելին աջակցելու համար արդեն իսկ հայտնվել է արաբական աշխարհի քննադատության տակ։ Հաջողվել է խոցել իրանական հրթիռների և անօդաչուների մեծ մասը, ըստ էության Իսրայելը չնչին կորուստներ է կրել։

Տարածաշրջանի գրեթե բոլոր երկրներն ու կազմակերպությունները իրենց դիրքորոշումն են հայտնել կատարվածի վերաբերյալ, կողմերին կոչ արել զսպվածության, կամ էլ ներկայացել իրենց պատկերացումը թե որ կողմն է ավելի ճիշտ այս հակամարտության մեջ։ Եվ այս իրավիճակում, իհարկե, տարօրինակ էր Հայաստանի գործող իշխանությունների պահվածքը: Փաշինյանն առանձնապես ոչինչ չարեց՝ ֆեյսբուքյան իր էջում օրերս Ազգային ժողովում ունեցած ելույթից ընդամենը մի կտոր դնելով, ուր հայտարարում է, թե ցանկանում են Հայաստանը դուրս բերել աշխարհաքաղաքական մրցակցությունից։ Այն , որ նման ցանկությունը, այն էլ այսպիսի թեժ տարածաշրջանում առնվազն անհեթեթ և անլուրջ է, որևէ մեկին բացատրելու կարիք չկա։ Փաստացի, Հայաստանի Հանրապետությունը, գտնվելով աշխարհի ամենաթեժ տարածաշրջաններից մեկում, իրեն պահում է գլուխը հողի մեջ թաղած ջայլամի պես, իսկ թե նման դեպքերում ի՞նչ է լինում ջայլամի հետ, կարծում ենք հայտնի է յուրաքանչյուրին։

Նույն պահվածքն է նաև Սահմանադրության պարագայում: Քարոզչական մեծ աղմուկ բարձրացնելուց հետո Հայաստանի գործող իշխանությունները որոշել են առժամանակ հրաժարվել նոր սահմանադրության ընդունումից և սպասել համեմատաբար ավելի հարմար պահի։ Փաշինյանը, նոր սահմանադրության մասին հայտարարելով, ցանկանում էր հանրաքվե անցկացնել և նոր սահամանադրություն ընդունել, որտեղ հաշվի էին առնվելու թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները, այն է՝ գործող սահմանադրության նախաբանից հանել Անկախության հռչակագիրը, որով ամրագրված է թե՛ Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, թե՛ ցեղասպանության միջազգային դատապարտման պարտավորությունը։ Ընդ որում, Փաշինյանը ցանկանում էր հանրաքվեն անցկացնել խոորհրդարանական արտահերթ ընտրությունների հետ՝ հասկանալով, որ սահմանադրության ընդունման համար անհրաժեշտ 50+1 % մասնակցությունն այլ տարբերակով հնարավոր չէ ապահովել։ Վերջին շրջանում կատարված հարցումները, այդ թվում նաև իշխանության ներքին հարցումները, ցույց են տալիս, որ գործող իշխանությունները ծանր վիճակում են հայտնվել։ Փաշինյանական իշխանությունը պարզապես չունի անհրաժեշտ հնարավորություն, անգամ վարչական, ֆինանասական, քրեական ռեսուրսները չարաշահելով հաղթանակի հասնելու համար։ Փաշինյանը չի կարող նույնիսկ կոալիցիա կազմել հնարավոր արևմտամետ դաշինքի աջակցության արդյունքում, ուստի առայժմ որոշել են սպասել մինչև սեպտեմբեր, փորձել բարձրացնել գործող իշխանությունների վարկանիշը և միայն այդ պարագայում գնալ արտահերթ ընտրությունների և նոր սահմանադրության հանրաքվեի։ Ի դեպ, ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նման զարգացմանը կողմ են նաև Թուրքիան և Ադրբեջանը։ Նախկինում Ադրբեջանի բազմաթիվ պաշտոնյաներ, այդ թվում նախագահ Ալիևը, մի քանի անգամ պնդել են Հայաստանի սահամանադրությունը փոխելու պահանջը։ Վերջին շրջանում նման պահանջներ գրեթե չեն հնչել։

Աննա Մուրադյան