Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ Նիկոլ Փաշինյանը նորից գնացել է Ոսկեպար՝ հանդիպելու տեղի բնակչության հետ: Մեր տեղեկություններով, ինչպես նախորդ անգամ, այս դեպքում էլ եղել է «փակ» հանդիպում, որից առաջ, մեր տեղեկություններով, հավաքել են բոլոր ներկաների բջջային հեռախոսները և հատուկ զգուշացրել, որ խոսակցությունը գաղտնի պահեն: Այդուամենայնիվ, որոշ տեղեկություններ սպրդել են:

Ի մասնավորի, մեր աղբյուրի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանն այս անգամ ավելի մեղմ տոնով է խոսել, ասել է, թե այս պահին չորս գյուղերը հանձնելու հարց չի քննարկվում, սակայն առաջարկել է այլընտրանքային ճանապարհ կառուցել, ինչին ներկաները դեմ են արտահայտվել: Ի դեպ, Փաշինյանը խոսել է Ալիևի հետ ինչ-որ «բանավոր պայմանավորվածության» մասին: Մեր տեղեկություններով, մինչև հանդիպման վերջին պահը ամեն ինչ գաղտնի է պահվել. այցի մասին տեղյակ են եղել սահմանափակ թվով մարդիկ:

Ընդ որում, կան խոսակցություններ, որ օրը պատահական չի ընտրված: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի նախորդ հանդիպմանը (և ընդհանրապես) հանրության բացասական կարծիքը ներկայացրած ու հստակ շեշտադրումներ բարձրացրած՝ Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը USAD-ի ծրագրով արտերկրում է, ինչի հետ կապված, մեր տեղեկություններով, Փաշինյանին հուշել են, որ հանդիպումը համեմատաբար ավելի հանգիստ կանցնի:

Հավելենք, որ այցի մասին մինչև վերջին վայրկյանները տեղյակ չի եղել ոչ միայն ոսկեպարցիների մեծ մասը, այլև ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը: Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նա ասել էր. «Գող-գող գալիս- գնում են, տեղյակ չեմ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե Հովհաննիսյան Աշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհը Խոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ Ջերմաստիճանը կնվազի ․ ինչ սպասել առաջիկա օրերին Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Մեր ընկերությունում աշխատում են հանքարդյունաբերության, մետալուրգիայի և երկրաբանության շուրջ 300 որակավորված մասնագետներ. Ռոման Խուդոլի Չինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ինչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ Սարգսյան Քաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը Մայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ․ Արտավազդ Ալավերդյան «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում
website by Sargssyan