Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը

Նիկոլ Փաշինյանը երեկ երկրորդ անգամ է մեկնել Տավուշի մարզ, հանդիպել Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր գյուղերի բնակիչների հետ։

Մարտի 18-ին կայացած հանդիպմանը Փաշինյանը հայտարարում էր, որ պետք է վերադարձնի 4 գյուղերի տարածքները, այլապես մինչև շաբաթվա վերջ պատերազմ կսկսվի։ Պատերազմ, իհարկե, չսկսվեց, փոխարենը՝ Ոսկեպարում ընդդիմադիր լայն շարժում սկսվեց, որն անգամ մտադիր էր Փաշինյանին և ՔՊ-ական այլ պաշտոնյաներին պետական դավաճանության համար դատելու պահանջով ստորագրություններ ներկայացնել գլխավոր դատախազություն։

Երեկ կայացած հանդիպմանը միտումնավոր ներս չեն թողել տարբեր քաղաքական գործիչների, որոնք այս օրերին պերմանենտ գտնվում են Ոսկեպարում և աջակցում տեղի բնակչությանը։ Հիմնականում եղել են Փաշինյանի հետ տարված պաշտոնյաները և տեղի բնակիչները։

Այդ հանդիպումներից մանրամասներ ու տեսանյութեր կառավարությունը չի տարածել, փոխարենը՝ գյուղացիները, չգիտես ինչու, խանդավառված են, ավելին՝ բնակիչներից հայտնել են, թե Փաշինյանի դիրքորոշումները 180 աստիճանով փոխվել են մարտի համեմատ, խոստումներ է շռայլել, թե իբր 90 % բանակցություններն ընթանում են ի շահ ժողովրդի։ Ավելին, անհապաղ վերադարձվելիք 4 գյուղերի մասին որևէ բառ չի ասել։ Թե ինչն է նման շրջադարձի պատճառը, գյուղացիներն, իհարկե. չգիտեն։

Ըստ ամենայնի, Փաշինյանը թուրք-ադրբեջանական տանդեմին համոզել է, որ առայժմ դրա ժամանակը չէ, հարկավոր է ընդհանուր բանակցությունները շարունակել մինչև երկրում ներքաղաքական իրավիճակը կարգավորվի: Հատկապես վերջին շրջանում փաշինյանական իշխանության դիրքերը լրջորեն խարխլվել են, և այժմ նա փորձում է ամեն ինչ անել իր իշխանությունը երկարաձգելու ու հանրությանը հերթական անգամ մոլորեցնելու քայլեր է ձեռնարկում։

Զառա Նիկոյան

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Արևմուտքն ու Ռուսաստանը մրցում են, թե ով կտապալի փաշինյանական վարչախումբը Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե Հովհաննիսյան Աշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհը Խոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ Ջերմաստիճանը կնվազի ․ ինչ սպասել առաջիկա օրերին Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Մեր ընկերությունում աշխատում են հանքարդյունաբերության, մետալուրգիայի և երկրաբանության շուրջ 300 որակավորված մասնագետներ. Ռոման Խուդոլի Չինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ինչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ Սարգսյան
website by Sargssyan