Dօing Digital 2024 համաժողովի գործընկերներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել



Օրերս կայացած DDF 2024 ամենամյա միջազգային համաժողովի ընթացքում Fastex էկոհամակարգը, Ucraft ընկերությունը և Hoory AI օգնականն արժանացել են համաժողովի կազմակերպիչների կողմից սահմանված հատուկ մրցանակների։ Մասնավորապես, Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում։ Էկոհամակարգն ունի ավելի քան 250 000 օգտատեր և ավելի քան 500 գործընկերներ ամբողջ աշխարհում, նպաստում է բիզնեսների և օգտատերերի միջև գործարքային տվյալների նկատմամբ սեփականության մակարդակի բարձրացմանը։  

«Շատ ուրախ եմ, որ Ֆասթեքսը ևս այս տարի միացել է որպես բլոկչեյն գործընկեր, ինչպես նաև էկոհամակարգից Ucraft ընկերությունը որպես տեխնոլոգիական գործընկեր:  Շատ կարևորում եմ Hoory-ի մասնակցությունը, որովհետև արհեստական բանականությունից շատ ենք խոսելու, հատկապես այսօր շատ քննարկվեց, որ այո՛, իհարկե արհեստական բանականության լեզուն անգլերենն է, բայց մենք ևս որպես երկիր, որն ունի իր թվայնացման օրակարգը, պետք է ունենանք նաև արհեստական բանականություն, որը խոսում է, հասկանում է և լուծումներ է առաջարկում հենց մեր մայրենի լեզվով», - ընգծել է DDF 2024 համաժողովի հիմնադիր, SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը։ 

 

Fastex-ի գործընկեր՝ 2014 թվականին հիմնադրված Ucraft ընկերությունն էլ ճանաչվել է լավագույնը վեբ-դիզայնի միտումները ձևավորելու գործում։ Վայելելով 360 000 ակտիվ օգտատերերի վստահությունն ամբողջ աշխարհում Ucraft-ը տրամադրում է հեշտ կիրառելի վեբ-գործիքակազմ, որպեսզի անհատներն ու ձեռնարկությունները նվազագույն ջանքերի գործադրմամբ խթանեն ու կառավարեն իրենց առցանց ներկայությունը և գործունեությունը։ 

 Հայերեն հաղորդակցման համար մրցանակի է արժանացել նաև Hoory արհեստական բանականությամբ աշխատող օգնականը, որը կարողանում է բիզնեսների և անհատների փոխարեն AI զրույցներ վարել՝ սպասարկման գործընթացն ավտոմատացնելու և հաճախորդների մեծածավալ հարցումներին արագ պատասխանելու նպատակով։ 

Նշենք, որ DDF 2024-ի հովանավոր հանդիսացող Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը համաժողովի ընթացքում մասնակցել է «Ֆինանսների ապագան» խորագրով պանելային քննարկմանը, որի մոդերատորն աշխարհահռչակ ֆուտուրիստ, բազմաթիվ բեսթսելերների հեղինակ, Moven-ի հիմնադիր Բրեթ Քինգն էր։ 

«Ֆասթեքսն արդեն մեծ աշխարհագրական տարածում ունի. Հոնգ Կոնգից մինչև Եվրոպա, Միացյալ Արաբական Էմիրություններ: Շատ կարևոր է, որ Հայաստանում ևս ձևավորվի համապատասխան բարենպաստ միջավայր, որպեսզի այնպիսի բիզնեսն ինչպես Ֆասթեքսն է՝ շահագրգռված լինի ներկայացված լինելու Հայաստանում: Վստահ եմ, որ այդ ուղղությամբ աշխատանքներ արդեն իսկ գնում են, գիտեմ,  որ մոտ ապագայում ականատես կլինենք Ֆասթեքսի մուտքին հայաստանյան շուկա», - ասել է Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը։

Թվային փոխակերպմամբ և թվային տնտեսության զարգացմամբ հետաքրքրված ունկնդիրները «Թվային տնտեսություն։ Բացահայտելով գեներատիվ արհեստական բանականությունը» պանելային քննարկման ընթացքում ծանոթացել են նաև Ucraft-ի և Hoory-ի հիմնադիր տնօրեն Գևորգ Բալյանի տեսլականին։ 

«Դրիմ պլատֆորմը, որտեղ Ucraft-ն ու Hoory-ն մաս են կազմում, նաև Fastexverse-ը, նորարարական լուծումներ են տալիս բիզնեսներին։ Կարծում եմ, որ գոնե 1-ից 2 տարվա ընթացքում լիքը հայկական բիզնեսներ կներդնեն AI-ը իրենց բիզնեսում, կխթանեն և կվարեն օնլայն e-commerce Ucraft-ի միջոցով, և՛ օնլայն, և՛ օֆլայն մետավերսում», - նշել է Գևորգ Բալյանը։

Հավելենք, որ այս տարի DDF-ը հյուրընկալել էր 20-ց ավելի միջազգային խոսնակների ՀՀ Կենտրոնական բանկից, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունից, Սինգապուրի սոցիալական գիտությունների համալսարանից, Հայաստանի Ամերիկյան համալսարանից, Visa-ից, Deloitte-ից, ICDT Global-ից, Moven-ից, Just Better-ից, People Growth Organization-ից, Ամերիաբանկից, ArCa-ից, Ucom-ից, Balchug Capital-ից, Apricot Capital-ից, Fastex-ից, Ucraft-ից և Hoory-ից։ 

 

Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել է Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Արևմուտքն ու Ռուսաստանը մրցում են, թե ով կտապալի փաշինյանական վարչախումբը Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե Հովհաննիսյան Աշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհը Խոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ Ջերմաստիճանը կնվազի ․ ինչ սպասել առաջիկա օրերին Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Մեր ընկերությունում աշխատում են հանքարդյունաբերության, մետալուրգիայի և երկրաբանության շուրջ 300 որակավորված մասնագետներ. Ռոման Խուդոլի Չինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
website by Sargssyan