ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը

Ապրիլի 13-ին հայկական առաջին ֆիջիթալ NFT սփեյսը մեկ հարկի տակ էր հավաքել մի շարք ստեղծագործողների, NFT էնտուզիաստների և կոլեկցիոներների՝ AKNEYE մշակութային նախագծին ծանոթանալու նպատակով:

Բլոկչեյն էմբասիի ղեկավար Անդրանիկ Սևոյանը նախ պատմել է AKNEYE-ի մասին, ներկայացրել արվեստի նախագծի հիմնական գաղափարախոսությունը և հայտնել, որ Վենետիկյան Բիենալեի օրերին AKNEYE-ն՝ իր աչքանման քանդակներով և ակնուլունքներով, ցուցադրված կլինի աշխարհում երրորդ ֆիջիթալ սփեյսում: Նա նաև ներկայացրել է՝ ինչպես կարելի է սեփական նախագծերով միանալ AKNEYE համայնքին և ցուցադրության օրերին գործակցել բրենդի հետ:

Խոսնակներից Ռաֆֆի Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին, ինչպես նաև անդրադարձել է իր ակնկալիքներին Վենետիկի Բիենալեից և նախագծի հեռանկարներին:

Ֆասթեքսի իրավաբան Արփինե Սարատիկյանը ներկայացրել է մտավոր սեփականության իրավունքի ապագան բլոկչեյնի դարաշրջանում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Հայաստանում հեղինակային իրավունքի մասին օրենքը կիրառվում թվային արվեստի և NFT-ների նկատմամբ համաշխարհային և տեղական մակարդակով: Նա հիշատակել է նաև հեղինակային իրավունքի խնդիրների լուծման լավագույն օրինակներն արվեստագետների, կոլեկցիոներների և հարթակների համար:

Հանդիպումն արդյունավետ է եղել և նոր դռներ է բացել հետաքրքրված անձանց առջև: ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով: Դրանք բաց չթողնելու համար հետաքրքրված անձինք կարող են հետևել Fastex Armenia և ftnft.am պաշտոնական էջերին:

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր` առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտովճարային միջոցը, Fastexverse վիտուալ 3D իրականությունը և իր NFT առևտրային հարթակը՝ ftNFT Marketplace-ը, ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին:

Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ Առաքելյան Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել է Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե Հովհաննիսյան Աշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհը Խոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ Ջերմաստիճանը կնվազի ․ ինչ սպասել առաջիկա օրերին Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Մեր ընկերությունում աշխատում են հանքարդյունաբերության, մետալուրգիայի և երկրաբանության շուրջ 300 որակավորված մասնագետներ. Ռոման Խուդոլի
website by Sargssyan