Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ռուսաստանը «վատ նորություն ունի» ՆԱՏՕ-ի համար Ինչպես է աշխարհն արձագանքել Գազայի ապագայի վերաբերյալ Թրամփի աղմկահարույց հայտարարություններին Կողմերը մնացել են իրենց տեսակետին․ ԶՊՄԿ-ի մամուլի խոսնակը՝ ղեկավարության և աշխատակիցների հանդիպման մասին ՊՆ-ն խստացնում է վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվությունը Ո՞վ է Արմեն Սարգսյանին uպանած հայաստանցի մաhապարտ-աhաբեկիչը․ նոր մանրամասներ Արարատի մարզի տներից մեկում հայտնաբերել է 6 ամսական երեխայի մարմին Սուրճը կթանկանա 20-30%-ով «Դեմ եմ հայտարարագրմանը». Նաիրի Սարգսյանը կհանդիպի քաղաքացիների հետ, կիրազեկի, թե ինչ է մեզ սպասվում Ադրբեջանում նռնակի պայթյունից 5 զոհ կա Զելենսկիին անվանել են Եվրամիության «գլխավոր թշնամի» Նացիստական հայատյացությունն Ադրբեջանում նոր թափ ստացավ Արցախյան շարժումից սկսած․ ՀայաՔվե Ռուս գիտնականները երկրաշարժ կանխատեսելու նոր միջոց են գտել
Երթևեկությունը միայն ձնահոսքի թունելներով․ ինչ վիճակ է Լարսի ճանապարհին Բախվել են «ՎԱԶ 2121» ու «ՎԱԶ 2107», 2 մարդ մաhացել է, 2-ը՝ վիրավnրվել. Shamshyan Տեսանյութ․ Կառավարության հետքայլերը և «Հայաստանը ես եմ» նախաձեռնության հետագա անելիքները Մի քանի ժամ գազ չի լինի Մեր երկրի ներքին գործերին բացահայտորեն միջամտում են․ Ավետիք ՉալաբյանFitch-ը վերահաստատել է Ակբա բանկին շնորհած «BB-» վարկանիշը Ֆասթ Բանկը միացել է «Սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակապահովության» պետական աջակցության ծրագրինԵրևանի տրանսպորտի ուղեվճարի սակագնի հարցը կարող է դրվել տեղական հանրաքվեի․ «ՀայաՔվե»Միացե՛ք «ՀայաՔվեին»․ Վիրաբ ՏերտերյանՍյունիքի մարզպետի գլխին մութ ամպեր են կուտակվել Թատրոն ԱԺ-ում՝ անձնական նկատառումներով Հայաստանի տնտեսությունը թևակոխել է գործարար ակտիվության անկման փուլը Փաշինյանը հայերից «նահատակ ազգ» է կերտում Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց. վարորդը մահացել է Հռոմում օդանավակայանը հրկիզելու համար Վրաստանի քաղաքացի է ձերբակալվել․ թռիչքները դադարեցվել են Չինաստանը նախատեսում է տիեզերքում կառուցել հսկա արևային էլեկտրակայան Սյունիքում ձնաբքից դուրս է բերվել 40-ից ավելի մեքենա. Shamshyan Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում հրազենի կիրառմամբ որևէ միջադեպ չի եղել. ԶՊՄԿ Երեկ՝ Կրոնական ազատության գագաթաժողովին ելույթ ունենալիս, վարչախմբի պարագլուխը Թուրքիա անվանումը արտաբերեց կրկին Türkiye ձևով․ Մենուա Սողոմոնյան Այն մասին, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը և իր վարչախումբը հայտնվել քաղաքական փակուղում, և արագ կորցնում հանրային ազդեցության վերջին փշուրները․ Ավետիք Չալաբյան
Տնտեսություն

Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից

Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով ոչինչ։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն օրերս գնացել էր Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր, իսկական ներկայացում բեմադրել, գյուղացիներին համոզել, թե լինելու է այնպես, ինչպես իրենք են ուզում։

Ի սկզբանե ակնհայտ էր, որ Փաշինյանն ընդամենը փորձում է մոլորեցնել մարդկանց և անակնկալի բերել։ Ընդամենը մեկ օր տևեց Փաշինյանի այս ներկայացումը։ Երեկ վարչապետի աշխատակազմը հայտնեց, որ սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովները հանդիպել և պայմանավորվել են։

Ըստ էության, Ադրբեջանին են վերադարձվում նրա պահանջած 4 գյուղերը, թեև Փաշինյանի աշխատակազմն ասում է՝ 2,5։ Հայկական կողմը վերադարձնում է Ադրբեջանի պահանջած գյուղերը, իսկ ի՞նչ է ստանում, ըստ Վարչապետի աշխատակազմի՝ անվտանգային ռիսկերի նվազեցում։ Ընդհանրապես, գործող իշխանությունների վարքն այս պայմաններում չափազանց կանխատեսելի է, հնարավորինս ամեն ինչ անում են հանրային դժգոհության ալիքը հեռացնելու, ժողովրդին հնարավորինս խաբելու համար, որպեսզի կարողանան կատարել բոլոր պահանջները։

Տարածված տեղեկատվությունից հետո, իշխանական պատգամավորները և քարոզիչները փորձում են սոցիալական ցանցերում տպավորություն ստեղծել, թե ոչինչ էլ չի զիջվում, բայց նույնիսկ իրենց իսկ հաղորդագրության և պարզաբանման տեքստերում ակնհայտ էր, որ գործող իշխանությունները կատարել են Ադրբեջանի բոլոր պահանջներն անխտիր։ Համենայնդեպս հայտարարության տեքստում նշել են Ալմա-Աթայի հռչակագրի մասին, այդպես փորձելով տպավորություն ստեղծել, թե հայկական կողմի ինչ-որ ցանկություն ևս կատարվել է։

Տեղեկությունը հայտնի դառնալուց հետո Տավուշի մարզում բողոքի ակցիա է սկսվել, մարդիկ փակել են միջպետական ճանապարհի հատվածը, պահանջել Փաշինյանի հետ հանդիպում։ Տրամաբանությունը հուշում է, որ Երևանում էլ պետք է արդեն գիշերը բողոքի լայնածավալ ցույցեր սկսվեին, սակայն ընդամենը մի քանի տասնյակ մարդ է հավաքվել Կառավարության դիմաց և Ազատության հարպարակում, իսկ ընդդիմությունից ընդհանրապես որևէ ծպտուն չի լսվել։

Ալլա Նանումյան