Վարչախումբը մոռացել է հայ ռազմագերիներին

Մինչ Փաշինյանը Ադրբեջանին է վերադարձնում նրա պահանջած 4 գյուղերը, երեկ հայտնի դարձավ, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը շուրջ երկու շաբաթ հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս բանտարկյալներին։

Ռուբեն Վարդանյանն առևանգվել էր անցած տարվա սեպտեմբերին՝ հենց Հաքարիի կամրջից, և նրա դեմ ծանր մեղադրանք է առաջադրվել։ Ապրիլի 5-ից նա հացադուլ է հայտարարել, և դրանից անմիջապես հետո դադարեցրել են ընտանիքի հետ նրա հեռախոսազանգերը։

Ադրբեջանն այդ կերպ բացահայտ խախտում է միջազգային իրավունքի բոլոր նորմերը։ Բաքուն նաև հունվարին նախատեսված դատաքննությունն առանց պատճառի տեղափոխել էր մայիս։ Ռուբեն Վարդանյանի և մյուս ռազմագերիների հետ տեղի ունեցողը ընդհանրապես վկայում է, որ Ադրբեջանը ցանկանում է նվաստացուցիչ կերպով դատապարտել բոլորին, չի բացառվում, որ առաջիկայում նույնիսկ Հայաստանից պահանջի իրեն հանձնելի մի շարք այլ գործիչների. տասնյակ և հարյուրավոր մարդկանց դեմ քրեական վարույթներ են հարուցվել։

Հայաստանի իշխանությունները, ինչպես վայել է իրենց, վաղուց այլևս մոռացել են հայ ռազմագերիների մասին և նույնիսկ երկու շաբաթից ավելի իշխանությունից որևէ տեղեկություն չի եղել, որ Բաքվում նման բան է կատարվում, ավելին, երեկ Վարդանյան ընտանիքի կողմից հայտարարություն տարածելուց հետո էլ իշխանությունը չի բարեհաճել որևէ տեղություն հայտնել։

Անահիտ Բաբայան

Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեք Մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում Կամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էր Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան «Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂ Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա Սողոմոնյան
website by Sargssyan