Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ

Մինչ Հայաստանի գործող իշխանութունները հետևողականորեն փչացնում են Ռուսաստանի հետ հարաբերությունները, Ադրբեջանն, օգտվելով այդ հանգամանքից, լուրջ քայլեր է ձեռնարկում Ռուսաստանի հետ հարաբերութունները բարելավելու ուղղությամբ։ Երեկ Մոսկվայում կայացել է Ռուսաստանի և Արբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը։

Ադրբեջանի նախագահն իր խոսքում նշել է, թե Ռուսաստանը անկյունաքարային երկիր է Հարավային Կովկասիում անվտանգության ապահովման առումով։ Ընդհանրապես հանդիպումն անցել է չափազանց ջերմ տոների մեջ, Ալիևն ու Պուտինը նաև մասնակցել են «Բայկալ-Ամուրյան» մագիստրալի շինարարության վետերանների հետ հանդիպմանը, ընդգծել Իլհամի հոր՝ Հեյդարի գործունեությունը ԽՍՀՄ նախարարների խորհրդի փոխնախագահի պաշտոնում։

Ուշագրավ է, որ հանդիպման ընթացքում որևէ արձագանք չի եղել Տավուշի մարզում սկսված սահմանազատմանը։ Ո՛չ Վլադիմիր Պուտինը, ո՛չ Իլհամ Ալիևը բառ անգամ չեն ասել այդ կապակցությամբ։ Իսկ այդ ընթացքում Փաշինյանը հարցազրույց էր տալիս բրիտանական լրատվամիջոցներին՝ կրկին մեղադրանքներ հասցեագրելով Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին։

Մեղադրանքներ հասցեագրելու գործով զբաղվել է նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Իսպանիայում մասնակցելով ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովին՝ ելույթ է ունեցել, Ռուսաստանին մեղադրել Ուկրաինա ներխուժելու մեջ, պաշտպանել հակառուսական երկրների տարածքային ամբողջականությունը, նաև հայտարարել, թե՝ «Ռուսաստանն ու Ադրբեջանն իրար հետ հիբրիդային պատերազմ են իրականացնում Հայաստանի դեմ՝ սպառնալիքների և ապատեղեկատվության արշավ կազմակերպում։ Մտահոգիչ է, որ Ռուսաստանի կառավարության բազմաթիվ պաշտոնյաներ համարձակվում են թելադրել Հայաստանի շահերը և խոսել հայ ժողովրդի անունից»,- նշել է Սիմոնյանը ՝ Ռուսաստանին և Ադրբեջանին մեղադրելով նաև ապրիլի 5-ին Բրյուսելում եռակողմ հանդիպման դեմ աշխատելու մեջ։

Մանան Բաբասյան

Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էր Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան «Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂ Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա Սողոմոնյան Կիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող են
website by Sargssyan