Պապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Պապուա Նոր Գվինեայի վարչապետ Ջեյմս Մարապեն կարծում է, որ իր երկիրը չպետք է ասոցացվի մարդակերության հետ: Նա այսպես է արձագանքել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերին, ով հայտարարել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իր հորեղբոր՝ Ամբրոզ Ֆիննեգանի մարմինը չի հաջողվել գտնել մարդակերների պատճառով։

«Բայդենը, ըստ երևույթին, ակնարկել է, որ իր հորեղբորը կերել են մարդակերները: Նրա խոսքերը, հնարավոր է, լեզվի սայթաքում էին, բայց իմ երկիրն արժանի չէ նման պիտակի», - Associated Press-ը  մեջբերում է երկրի վարչապետի խոսքերը:

Մարապեն հավելել է, որ «Երկրորդ աշխարհամարտի նյութական ապացույցները ցրված են ամբողջ երկրում, այդ թվում՝ ինքնաթիռը, որը տեղափոխում էր նախագահ Բայդենի հորեղբոյրը»։ Այդ կապակցությամբ նա ԱՄՆ-ին կոչ է արել «որոնողական աշխատանքներ իրականացնել Պապուա Նոր Գվինեայում և գտնել զոհված ամերիկացի զինվորականների մնացորդները»:

Ավելի վաղ, ինչպես հայտնել ենք, Բայդենը հայտարարել է, որ իր հորեղբայրը, ով եղել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի օդաչու, մահացել է Նոր Գվինեայում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ «Նրա դին այդպես էլ չգտնվեց, քանի որ Նոր Գվինեայի այդ հատվածում իրոք շատ մարդակերներ կային»,-պնդում է ԱՄՆ նախագահը։

Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էր Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան «Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂ Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա Սողոմոնյան Կիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող են
website by Sargssyan