Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան

1or.am-ը գրում է․

 

 

«Հայաքվե» նախաձեռնության անդամ, քաղաքագետ Մենուա Սողոմոնյանը Տավուշի մարզի խնդրահարույց հատվածներում էր:  Վստահեցնում է՝ բնակիչներն արդարացիորեն հայտնում են իրենց ցասումը և վճռական են տրամադրված:

«Ճանապարհին և՛ կիրանցիներն էին, և՛ Տավուշի, և՛ Հայաստանի այլ բանկավայրերի քաղաքացիներ: Ի աջակցություն հայոց պետականության եկածների մեջ արդար ցասում և վճռականաություն կա: Մենք էլ իրականացրինք բողոքի ակցիա՝ փակելով միջպետական նշանակության ճանապարհը, մեր հայրենակիցներն էլ Բավրայի հատվածում իրականացրին բողոքի ակցիա: Հիմա էլ մեր բոլոր հայրենակիցներին կոչ եմ անում միանալ ակցիաներին, նույնիսկ մեկ անձի դերն էական կարևոր է չարիքի իշխանության հիմքերը սասանելու հարցում»,- 1or.am-ի հետ զրույցում նշեց Սողոմոնյանը:

Քաղաքագետի գնահատմամբ՝ հիմա պետք է դադարեցվեն ցանկացած տիպի գործողություններ՝ զորքերի հետքաշում, ականազերծում, սահմանաքարերի տեղադրում, քանի որ դա հակասահմանադրական գործընթաց է:

«Սահմանագծումը և սահմանազատումը պետք է տեղի ունենա ընթացակարգին համապատասխան՝ կնքվի պայամագիր, ապա այն հաստատվի Խորհրդարանի կողմից, և տեղի ունենա հանրաքվե: Մեր Սահմանադրության 205-րդ հոդվածը այդպես է նախատեսում: Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով: Կարճաժամկետ լուծումն այս պահին այս գործընթացները դադարեցնելն է»,- եզրափակեց Սողոմոնյանը՝ նշելով, որ Փաշինյանը, միևնույն է, ձգտելու է մեր դիրքերը թուլացնել, հողերը վաճառել և այդ ամենը հաշվի առնելով՝ պետք է դրվի նրա կործանարար և աղետաբեր իշխանությունը տապալելու գործընթացի սկիզբը:

 

 

Մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում Կամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էր Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան «Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂ Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա Սողոմոնյան Կիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար
website by Sargssyan