Արևմուտքն անցնում է բաց «խաղի՞». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին, կարելի է ասել, սենսացիոն հայտարարություն է արել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Նա պնդել է, որ եվրակոմիսարներից մեկն իր հետ հեռախոսազրույցում, ի թիվս այլ «միջոցների», իրեն սպառնացել է ֆիզիկական հաշվեհարդարով՝ բերելով Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի օրինակը, որի դեմ օրերս մահափորձ էր իրականացվել: Հասկանալի է, պատճառը ֆինանսական թափանցիկության օրենքն է: Սակայն Կոբախիձեն նշել է, որ Վրաստանին կհաջողվի պահպանել խաղաղություն և ներքին կայունություն, չնայած որոշ վտանգավոր ուժերի ջանքերին: Ի դեպ, Կոբախիձեն, որպես այդպիսին, հերթական անգամ նշում է «Պատերազմի գլոբալ կուսակցության» մասին:

Սրան զուգահեռ երեկ հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ խոսելով «ԱՄՆ-Վրաստան համագործակցության համապարփակ դիտարկման» մեկնարկի մասին։ «Պետդեպարտամենտը մեկնարկում է Վրաստանի համար վիզային ռեժիմի սահմանափակման քաղաքականություն, որը կտարածվի Վրաստանում ժողովրդավարության խաթարման համար պատասխանատու կամ մեղսակից անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների վրա: Այսօր ես նաեւ մեկնարկում եմ Միացյալ Նահանգների եւ Վրաստանի միջև երկկողմ համագործակցության համապարփակ դիտարկումը»,-ասել է Բլինքենը: Ի՞նչ է սա նշանակում: Ըստ փորձագետների, սա փաստացի նշանակում է, որ Արևմուտքին չի հաջողվել խամաճիկ դարձնել Վրաստանը՝ այն վերածելով անկայունության ու Ռուսաստանի հետ հակամարտության գոտու: Վրաստանի իշխանությունները հետևողական են եղել հավասարակշռության, խաղաղության ու կայունության պահպանման իրենց գործելաոճին:

Ըստ այդմ, Արևմուտքը ցանկանում է պատժել Վրաստանին, որը չի համաձայնել ավերվել հանուն Արևմուտքի շահերի: Փաստացի, Արևմուտքն արդեն բացահայտ է ի ցույց դնում իր դեմքն ու նպատակները, այն է՝ թքած ունենալ որևէ երկրի շահերի վրա և այդ երկրների նույնիսկ ավերման ճանապարհով իր շահերն առաջ տանել: Որոշ փորձագետներ հիմա տեսակետ են հայտնում, թե չի կարելի բացառել, որ Հայաստանի շուրջ ստեղծված վիճակը գուցե ոչ միայն Փաշինյանի արկածախնդրության արդյունքն է, այլ նաև Արևմուտքի շանտաժի և սպառնալիքների համադրության: Կան նաև տեսակետներ, որ հենց դրա արդյունքում են անօրինական սահմանազատման գործընթացին զուգահեռ Հայաստանի իշխանությունները հակառուսական նոր արշավ սկսել: Ի մասնավորի, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանն է խոսել «անվտանգության բոլոր ձվերը մեկ զամբյուղում դնելու» ու դրա «հետևանքների» մասին, ապա Նիկոլ Փաշինյանը հանկարծ մեղադրեց ՀԱՊԿ անդամ երկու երկրի՝ Հայաստանի դեմ պատերազմի նախապատրաստության մեջ մասնակցության հարցում։

Ընդ որում, շատ փորձագետներ ուշադրություն են հրավիրում, որ Փաշինյանի ու նրա թիմի հակառուսական ու հակահապկական նոր ակտիվացումը «զուգադիպեց» ԱՄՆ ԿՀՎ–ի փոխտնօրեն Դեյվիդ Քոհենի՝ Հայաստան կատարած այցի հետ: Փաստացի, ի տարբերություն Վրաստանի իշխանությունների, որոնք ամեն ինչ անում են թույլ չտալու իրենց երկրի գաղութացումն ու «ուկրաինացումը», Հայաստանի այս պահի իշխանությունները հաճույքով հագուրդ են տալիս Արևմուտքի պահանջներին, այդ թվում՝ Արցախը կորցնելու, Հայաստանից տարածքներ հանձնելու, Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը Արևմուտքի, մասնավորաբար ԱՄՆ-ի շահերին ստորադասելու ճանապարհով, միայն թե Հայաստանից վերացնեն ռուսական հետքը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պետք է շարժումը ներկայացնի այն մարդկանց շրջանակը, որ հնարավոր ընտրության դեպքում կլինեն ցուցակում «Անկլավների» հանձնման դեպքում Հայաստանը մասնատվելու է. Մենուա Սողոմոնյան Փաշինյանը խոստանում էր ձեռքերը կտրել հանուն Տավուշի, բայց հանձնեց գյուղերը. Արամ Պետրոսյան Ռուսաստանը պատրաստ է Եվրասիայում անվտանգության հարցերը քննարկել բոլոր կողմերի, այդ թվում՝ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ. Պուտին Team Energy-ն ձևավորում է էլեկտրական մեքենաների օգտագործման մշակույթ Հայաստանում Դրամաշնորհային մրցույթ՝ գյուղական տուրիզմի զարգացման համար Հնդկաստանում 100 մլրդ դոլար են ուզում ծախսել արևային էներգիայի վրա Ռուսաստանը Կապանում հյուպատոսություն է ուզում, բայց ՔՊ-ն կարող է խանգարել Միրզոյանի դեմարշը՝ Լուկաշենկոյի դեմ Ընդդիմադիր շարժման «տանը կռիվ է ընկել» Մեկնարկել է «Գալաքսի չեմպիոնների լիգա 2024»-ի ֆուտզալի առաջնությունը Մոլդովայի նախագահը հրամանագիր է ստորագրել ԵՄ-ին անդամակցության բանակցություններ սկսելու վերաբերյալ Իսրայելը ՀՀ դեսպանին կանչել է ԱԳՆ և խիստ նկատողություն հայտնել Ադրբեջանական նախապայմաններն անվերջ են. Մենուա Սողոմոնյան Փաշինյանը «‎խաղաղության պայմանագիր» թեզը վաճառում է ժողովրդի վրա. Արամ Պետրոսյան Երկրաբանության ինստիտուտում տեղի է ունեցել երկրաբանության ամբիոնի մագիստրոսների թեզի պաշտպանությունը. Ժյուրիում ընդգրկված էր նաև ԶՊՄԿ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյանը Գաղափարից մինչև մեծ բիզնես. հայկական «Բիոքոթոնի» նշաձողը եվրոպական շուկան է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցն Ալմաթիում նախարարների խորհրդի նիստում չի քննարկվել. Լավրով Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ենթադրաբար 2022 թ․ սեպտեմբերին զոհված 2 հայ զինծառայողի դիակ-մասունքներ․ ԱԱԾ Քաղաքում տեղադրվում են նոր ուղեցույց-ցուցանականեր
website by Sargssyan