Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին «Փաշինյանը զիջում է ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար». Արշակ Կարապետյան «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ» ԱԱԾ-ն Փաշինյանի իշխանության պահպանման գործի՞ք․ Վանեցյանի կոշտ գնահատականը Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Դուբայում՝ ԱՄՆ քավորությամբ Մայր Աթոռի վրա գրոհը սահմռկեցուցիչ էր. Արմեն Մանվելյան Վարչապետն անհա՞տ է, թե՞ կարգավիճակ ու ինստիտուտ. «Փաստ» Ինչո՞ւ են համաշխարհային հեղինակություն ունեցող տասնյակ բացառիկ երաժիշտներ այցելում Կապան. «Փաստ»
«Հայաքվե» միավորումը պահանջում է, որ գլխավոր դատախազը քրեական գործ հարուցի իշխող կուսակցության կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված արշավի հետ կապված հանցագործությունների փաստերի վերաբերյալԹբիլիսիի քաղաքապետի պաշտոնում ընդդիմությունն առաջարկել է առաջադրել Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի թեկնածությունըՃապոնիան տիեզերքից արևային էներգիայի 24 ժամյա ստացման ճանապարհին էԴատարկ ապարների լցակույտում աշխատանքը շարունակվում է՝ հզոր տեխնիկայով և կայուն ռիթմովԿառավարությունը երկիրը տանում է քաոսի՝ hարվածի տակ դնելով երկրի կենսունակությունը․ Տիգրան ԱբրահամյանՊարո՛ն Փաշինյան, նստեք Ձեր աթոռին և չփորձեք գրոհել եկեղեցու վրա․ Ավետիք ՉալաբյանՀայաստանում ժողովրդավարության քողի տակ բռնապետություն է հաստատվում․ Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեի» Գյումրիի տարածքային կառույցի գրասենյակում` պարբերական քննարկումներից ու հավաքներից մեկը. ֆոտոշարքՓաշինյանի առավոտյան գրառումները դարձել են բացահայտ ու ցինիկ պատվեր պետական ինստիտուտների, իրավապահների համար․ ՍուրենյանցՍամվել Կարապետյանը վարչապետի մամուլի քարտուղարի, աշխատակազմի ղեկավարի տեղակալի դեմ հայց է ներկայացրել․ Hetq.amԱրվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրաԳողոնը հայտնաբերվել է նկուղում. նոր մանրամասներ Իրանի հակահայկական երկրորդ քայլը ԱՄՆ-ը պահպանում է կապերը Իրանի հետ և հույս ունի Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնել. Սպիտակ տունՌուսաստանում Հայաստանի դեսպանին զգուշացում են արելՓաշինյանն անձամբ է գրոհելո՞ւ ՎեհարանըԳլխավոր դատախազի խայտառակումը խորհրդարանումՄեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ«Էդ ո՞ւմ ես ասում, վիզդ կպոկեմ», «Այ տղա, դու ո՞վ ես, որ իմ վիզը պոկես». դրվագ՝ ԱԺ ծեծկռտուքից (տեսանյութ)
Քաղաքականություն

Դեմարշ Հայաստանի դեմ. Ռուսաստանը կանչել է իր դեսպանին

Հայաստանի անկախության 33 տարիների ընթացքում երեկ աննախադեպ իրադարձություն է եղել։ Ռուսաստանը խորհրդակցությունների համար Մոսկվա է կանչել Հայաստանում իր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

Որևէ պարզաբանում հետկանչի մասով ՌԴ ԱԳՆ-ն չի տարածել, ավելին, արտգործնախարար Սերգեյ Լավրովը ևս չի նշել, ընդամենը հայտարարել է, որ դեսպանները պարբերաբար կանչվում են խորհրդակցությունների։

Իրականում դիվանագիտական գործունեության մեջ նման քայլը բողոքի նոտա է համարվում, ինչպես նաև ցույց է տալիս երկու երկրների միջև առկա հակասությունների մակարդակը։ Այս քայլով Մոսկվան հասկացնում է, որ չափազանց դժգոհ է Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունից և ծայրահեղ դիվանագիտական քայլ է արել։

Նախօրեին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տարակուսանք էր հայտնել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ, երբ Փաշինյանը նշել էր, թե 44-օրյա պատերազմի ընթացքում ՀԱՊԿ առնվազն երկու երկրներ մասնակցել են Հայաստանի դեմ գործողությունների նախապատրաստմանը։

Իր հակառուսական քաղաքականության մեջ Փաշինյանը երեկ էլ ավելի է տարածվել, չի մասնակցել ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։ Բիշքեկում կայացած հանդիպմանը նախ հայտարարվել էր, որ պետք է մասնակցի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ապա և վերջին պահին այդ տեղեկությունը հերքվել է, իսկ Հայաստանը մասնակցել էր ընդամենը Բելառուսում Հայաստանի դեսպանի մակարդակով։

Սա հերթական անգամ վկայում է, որ Փաշինյանն ամեն ինչ անում է հայ-ռուսական հարաբերությունները վերջնականապես և ամբողջովին փչացնելու համար։

Գայանե Նասիբյան