Թրամփը մտադիր է ԱՄՆ բանակից հեռացնել բոլոր տրանսգենդերներին. The Times
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է հրամանագիր տալ, ըստ որի՝ երկրի զինված ուժերից կհեռացվեն բոլոր 15 000 տրանսգենդերները։ Այս մասին հայտնում է The Times-ը։
Հրատարակությունը նշում է, որ այս հրամանագիրը Թրամփի կողմից կարող է ստորագրվել նախագահական պաշտոնավարման առաջին իսկ օրը և կվերաբերի ԱՄՆ բանակի գրեթե բոլոր տրանսգենդերներին, որոնք պետք է դուրս գրվեն բժշկական ցուցումներով։
«Սա տեղի կունենա այն ֆոնին, որ ԱՄՆ բանակի գրեթե բոլոր ճյուղերը չեն հասնում իրենց հավաքագրման նպատակներին»,- ասվում է հրապարակման մեջ:
Հոդվածում հիշեցվում է, որ Թրամփի նախագահության առաջին ժամկետի ընթացքում նա նման հրամանագիր է արձակել, որը թույլ չի տվել տրանսգենդերներին միանալ ԱՄՆ բանակին, սակայն չի ազդել նրանց վրա, ովքեր արդեն ծառայել են:




















ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ին
Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նա...
Ուժեղ Գյումրի` Ուժեղ Հայաստան