Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար
Սեուլում դատարանը 1 տարի ազատազրկման է դատապարտել տղամարդուն, որն ավելի քան 20 կիլոգրամ կանխամտածված գիրացել է՝ բանակ չզորակոչվելու համար, գրում է apnews.com-ը:
Հարավային Կորեայում բոլոր աշխատունակ տղամարդիկ պետք է 18-21 ամիս ծառայեն բանակում, սակայն առողջական խնդիրներ ունեցող անձինք կարող են իրենց պարտականությունները կատարել ոչ ռազմական հաստատություններում, օրինակ՝ սոցիալական և համայնքային ծառայության կենտրոններում: Եթե նրանք առողջական խնդիրները ունեն, ապա ազատվում են զինվորական պարտականություններից։
Հատկանշական է, որ դատարանը նաև պայմանական ազատազրկման է դատապարտել տղամարդու ծանոթին՝ նրա հանցագործությանն աջակցելու համար։
Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ երկու ընկերներն էլ 26 տարեկան են: 2017-ին անցկացված բուժզննումը պարզել է, որ տղամարդը՝ 169 սանտիմետր հասակով և 83 կիլոգրամ քաշով պիտանի է գործող զինծառայող դառնալու համար: Բայց իր ծանոթի խորհրդով, նա սկսել է ավելորդ քաշ հավաքել, որպեսզի ծառայության չմեկնի: Արդյունքում նա կրկնապատկել է ամենօրյա սննդի օգտագործումը, կենտրոնացել է բարձր կալորիականությամբ սննդամթերք ուտելու վրա՝ գիրանալով ավելի քան 20 կիլոգրամ:




















ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ին
Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նա...
Ուժեղ Գյումրի` Ուժեղ Հայաստան