Սիրիայում իշխանության եկած զինված ընդդիմությունն արգելել է կանանց ստիպել հիջաբ կրել և հետապնդել ԶԼՄ-ների աշխատակիցներին
Սիրիայում իշխանության եկած զինված ընդդիմության հրամանատարությունն արգելել է կանանց ստիպել հիջաբ կրել։ Այս մասին, ինչպես նշում է vedomosti.ru-ն, հայտնում է Al-Watan-ը։
«Բարձր հրամանատարությունը խստիվ արգելում է ստիպել կանանց հագնել որոշակի հագուստ կամ միջամտել նրանց հագուստ ընտրելու իրավունքին կամ արտաքին տեսքի հետ կապված պահանջներ ներկայացնել նրանց»,- ասվում է հաղորդագրության մեջ :
Բացի այդ, զինված ընդդիմությունն արգելել է Սիրիայում լրատվամիջոցների աշխատակիցների հետապնդումը։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նույնպես հայտնում է Al Watan թերթը։
Նոր իշխանություններն անընդունելի են համարում ցանկացած հարձակում սիրիական հեռուստատեսությունում, ռադիոյում և սոցիալական ցանցերում աշխատող լրագրողների վրա, ինչպես նաև նրանց հասցեին ուղղված սպառնալիքներ հնչեցնել։ Կարգադրությունը խախտողներին սպառնում է մինչև մեկ տարվա ազատազրկում։




















ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ին
Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նա...
Ուժեղ Գյումրի` Ուժեղ Հայաստան