Կամչատկայում կործանված Ան-2 ինքնաթիռի անձնակազմը ողջ է հայտնաբերվել
Կամչատկայում օրեր տևած որոնումներից հետո հայտնաբերվել է կործանված Ան-2 ինքնաթիռի 3 հոգանոց անձնակազմը, որի անդամները 5 օր փորձել են տաքանալ՝ ձյան մեջ փոս փորելով։ Այս մասին գրում է Mash թելեգրամյան ալիքը:
Վթարի օրը սաստիկ ցրտի պատճառով ինքնաթիռի արագությունը սկսել է դանդաղել։ Ընկնելիս այն շրջվել է, քանի որ ծանրաբեռնված է եղել։
Փրկվելու համար անձնակազմը փոս է փորել, որտեղ վառելանյութ է վառել և տաքացել մինչև փրկարարների ժամանելը։ Սննդի և վառելիքի պաշարները վերջանում էին, բայց նրանք կարողացել են փրկվել։
Ան-2 ինքնաթիռում եղել է երկու օդաչու և մեկ ուղևոր: Այժմ նրանք ուղղաթիռով թռչում են Միլկովոյի հիվանդանոց։




















ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ին
Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նա...
Ուժեղ Գյումրի` Ուժեղ Հայաստան