Պալեո դիետա մի՞ֆ, թե՞ իրականություն
Իսրայելի, Նիդեռլանդների և ԱՄՆ-ի գիտնականների միջազգային խումբն ուսումնասիրել է պալեոլիթյան դարաշրջանի պարզունակ մարդկանց սննդակարգի բաղադրությունը։ Նրանց հայտնագործությունը վիճարկել է այն ավանդական իմաստությունը, որ հին որսորդ-հավաքողները շատ միս էին ուտում և քիչ բուսական սնունդ: Հետազոտությունը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences (PNAS) գիտական ամսագրում:
Իսրայելի հյուսիսում գտնվող Հուլա լճի ափին գտնվող հնագույն բնակավայրում բազալտե գործիքների վրա թիմը հայտնաբերել է օսլայի հատիկներ, որոնք թվագրվել են մոտ 780,000 տարի առաջ:
Փորձագետները նշում են, որ վաղ մարդկանց սննդակարգը, որը նաև հայտնի է որպես պալեո դիետա, սխալ է մեկնաբանվել որպես հիմնականում մսի վրա հիմնված:
Փաստն այն է, որ կենդանիների ոսկորները կարող են պահպանվել տասնյակ և հարյուր հազարավոր տարիներ, մինչդեռ ուտելի բույսերի հետքերը շատ հազվադեպ են պահպանվում:




















ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ին
Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նա...
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ...