Կլինեն իմ աչքերն ու ականջները. Թրամփը դերասաններ Ջոն Վոյթին, Մել Գիբսոնին, Սիլվեստր Ստալոնեին նշանակել է Հոլիվուդում իր դեսպաններ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտնի կինոաստղեր Սիլվեստր Ստալոնեին, Մել Գիբսոնին և Ջոն Վոյթին նշանակել է Հոլիվուդում հատուկ դեսպաններ՝ նպատակ ունենալով ժամանացի ոլորտը դարձնել «ավելի ուժեղ, քան երբևէ»: Այս մասին գրում է golosameriki.com-ը:
Օսկարակիր դերասանները Հոլիվուդում առանձնանում են, քանի որ նրանց հայացքները տարբերվում են գործընկերների մեծ մասի տեսակետներից: Վերջիններս ավանդաբար աջակցում են Դեմոկրատական կուսակցությանը, մինչդեռ Թրամփի ընտրած եռյակն ավելի պահպանողական հայացքներ ունի: Հանրապետականներն ավանդաբար աջակցություն չեն վայելում ժամանցի արդյունաբերության ոլորտում, և շատ աստղեր, օրինակ՝ Թեյլոր Սվիֆթը և Ջորջ Քլունին, ընտրություններում սատարում են դեմոկրատներին:
«Ինձ համար պատիվ է հայտարարել, որ Ջոն Վոյթը, Մել Գիբսոնը և Սիլվեստր Ստալոնեն կծառայեն որպես հատուկ դեսպաններ խնդրահարույց Հոլիվուդում: Նրանք կլինեն իմ հատուկ ներկայացուցիչները, որպեսզի վերադարձնեն Հոլիվուդը, որը վերջին չորս տարիների ընթացքում շատ բիզնեսներ է կորցրել օտարերկրյա մրցակիցների պատճառով: Այս 3 անհավանական տաղանդավոր մարդիկ կլինեն իմ աչքերն ու ականջները, և ես կանեմ այն, ինչ նրանք առաջարկեն: Կսկսվի Հոլիվուդի ոսկե դարը», - գրել է Թրամփը իր Truth Social հարթակում:




















ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ին
Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նա...
Ուժեղ Գյումրի` Ուժեղ Հայաստան