Լուկաշենկոն սիրելի շան հետ է գնացել ընտրատեղամաս՝ քվեարկելու նախագահական ընտրություններում
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սիրելի շան՝ Ումկա մականունով շպիցի հետ է գնացել ընտրատեղամաս՝ քվեարկելու նախագահական ընտրություններում, հայտնում է news.ru-ն:
«Եթե ուզում եք հարցնել, թե ում օգտին եմ քվեարկել, պետք է անկեղծորեն խոստովանեմ՝ բոլորի օգտին»,- իր ընտրությունը մեկնաբանել է գործող նախագահը։
Նշենք, որ Բելառուսում մեկնարկել են 7-րդ նախագահական ընտրությունները. քվեարկության հիմնական օրը երկրի տարածքում գործում է ավելի քան 5,300 ընտրատեղամաս։
Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում է 5 թեկնածու, այդ թվում՝ ներկայիս նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը երկիրը ղեկավարում է ավելի քան 30 տարի։ Այս անգամ ընտրությւոններում Լուկաշենկոյի մրցակիցներն են Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Օլեգ Գայդուկևիչը, ձեռնարկատեր Աննա Կանոպացկայան, Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Սերգեյ Սիրանկովը, Աշխատանքի և արդարադատության հանրապետական կուսակցության նախագահ Ալեքսանդր Խիժնյակը:
Քվեարկությունը սկսվել է տեղական ժամանակով ժամը 08:00-ին և կավարտվի 20:00-ին: Ընտրելու իրավունք ունի Բելառուսի մոտ 6,9 մլն քաղաքացի։ Ընտրությունները կայացած կհամարվեն, եթե քվեարկությանը մասնակցի ընտրացուցակներում ընդգրկված ընտրողների կեսից ավելին։ Մինսկն ակնկալում է, որ հաշվի առնելով վաղաժամկետ քվեարկության ժամանակ ընտրողների մեծ մասնակցությունը, ընտրությունները կարող են կայացած ճանաչվել արդեն օրվա առաջին կեսին։ ԿԸՀ տվյալներով՝ հունվարի 21-25-ը տեղի ունեցած վաղաժամկետ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 41,81 տոկոսը։ Նախագահն ընտրված կհամարվի, եթե նրա օգտին քվեարկի քվեարկությանը մասնակցած քաղաքացիների կեսից ավելին։ Ընտրությունների նախնական արդյունքները կհրապարակվեն հունվարի 27-ի գիշերը։




















ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ին
Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նա...
Ուժեղ Գյումրի` Ուժեղ Հայաստան