Հնդկաստանում աշխարհի ամենամեծ կրոնական հավաքի ժամանակ տասնյակ մարդիկ են զոհվել
Չորեքշաբթի վաղ առավոտյան Հնդկաստանի Պրայագրաջ քաղաքում աշխարհի ամենամեծ կրոնական հավաքի՝ Կումբխա Մելայի ժամանակ տասնյակ մարդիկ են զոհվել հրմշտոցի հետևանքով, գրում է CNN-ը՝ մանրամասնելով, որ տասնյակ միլիոնավոր հնդիկ հավատացյալներ ամենասուրբ օրերից մեկի կապակցությամբ գնացել են լողալու գետում՝ սուրբ Գանգես, Յամունա և առասպելական Սարասվաթի գետերի միախառնման վայրում:
Գետի մոտ պատնեշը կոտրվել է, երբ մարդկանց բազմությունը քայլել է դեպի գետափ: Տեղի հիվանդանոցներից մեկի պաշտոնական աղբյուրը CNN-ին ասել է, որ կա 35 զոհ, և թիվը, ըստ ամենայնի կմեծանա:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին իր ուղերձում ասել Է, որ փառատոնի ժամանակ տեղի ունեցած ողբերգությունը «հանգեցրել է առաքինի հոգիների կորստին»:
Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ակնկալվում էր, որ մոտ 100 միլիոն հինդու նվիրյալներ ամբողջ աշխարհից չորեքշաբթի օրը կայցելեն այդ վայր և կմտնեն սուրբ ջրերը՝ հոգեպես մաքրագործվելու համար:
Փառատոնը համարվում է աշխարհի ամենամեծ կրոնական հավաքը: Վեց շաբաթվա ընթացքում ակնկալվում է, որ 400 միլիոն մարդ կմասնակցի Պրայագրաջում տոնակատարություններին:




















Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»
Պրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա Ղահրամանյան
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը