Եգիպտոսում վերջին 1 դարում առաջին անգամ փարավոնի դամբարան է հայտնաբերվել
Եգիպտագետներն ավելի քան 100 տարի առաջ Թութանհամոնի դամբարանի հայտնաբերումից ի վեր (1922թ.) առաջին անգամ փարավոնի նոր դամբարան են հայտնաբերել, հայտնում է BBC-ն:
Եգիպտոսի 18-րդ դինաստիայի ներկայացուցիչ Թութմոս II փարավոնի դամբարանը հայտնաբերել է հետազոտողների բրիտանա-եգիպտական թիմը՝ Թեբանի նեկրոպոլիսի արևմտյան հովիտներում՝ Լուքսոր քաղաքի մոտ: Թութմոս II-ը կառավարել է 3,500 տարի առաջ:
«Առաստաղի մի մասը շատ լավ է պահպանված. կապույտ ներկված առաստաղ՝ դեղին աստղերով: Իսկ դեղին աստղերով կապույտ ներկված առաստաղներ միայն թագավորների դամբարանում են լինում», - նշել է առաքելության դաշտային ղեկավար դոկտոր Պիրս Լիթերլենդը:
Նա ընդգծել է, որ այս հայտնագործումն այնքան տպավորիչ է, որ ինքն անգամ արտասվել է:




















ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ին
Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նա...
Ուժեղ Գյումրի` Ուժեղ Հայաստան