19-ամյա ամերիկուհին ավարտելուց հետո դատի է տվել դպրոցին՝ իրեն «անգրագետ թողնելու» համար
ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի 19-ամյա բնակչուհին դատական հայց է ներկայացրել հանրային ավագ դպրոցի դեմ՝ պնդելով, որ ուսուցիչների անտարբերության արդյունքում իրեն թույլ է տրվել դպրոցն ավարտել բարձր գնահատականներով, սակայն իրականում նա անգրագետ է մնացել: Այս մասին գրում է оdditycentral.com-ը:
Անցյալ հունիսին Ալեյշա Օրտիզը գերազանցությամբ է ավարտել Կոնեկտիկուտ նահանգի Հարթֆորդ քաղաքի հանրային ավագ դպրոցը և նույնիսկ արժանացել է քոլեջի կրթաթոշակի, բայց այժմ նա դատի է տվել նախկին դպրոցին՝ պնդելով, որ հազիվ է կարողանում գրիչը ձեռքում պահել, իսկ կարդալու ունակությունները համեմատելի են առաջին դասարանցու ունակությունների հետ:
Պուերտո Ռիկոյում ծնված և 5 տարեկանում ԱՄՆ տեղափոխված Ալեյշան ուսման հետ կապված դժվարություններ է ունեցել փոքր տարիքից: Նա պնդում է, որ դպրոցը և իր համար նշանակված հատուկ ուսուցիչն իրեն քիչ են օգնել սովորելու ընթացքում: Նա պահանջել է լրացուցիչ թեստ անցկացնել, ինչից հետո պարզվել է, որ աղջիկը գրեթե անգրագետ է:
Ալեյշա Օրթիզը պատմել է, որ այնուամենայնիվ կարողացել է գերազանցությամբ ավարտել միջնակարգ դպրոցը, քանի որ կիրառել է սմարթֆոնների ժամանակակից հավելվածները՝ տեքստը խոսքի, իսկ խոսքը՝ տեքստի թարգմանելու համար: Նա այդ հավելվածներն օգտագործել է նույնիսկ քոլեջի դիմումը լրացնելու և պահանջվող շարադրությունը գրելու համար: Այնուամենայնիվ, քոլեջի ուսանող լինելը բոլորովին այլ իրավիճակ էր: Աղջիկը խոստովանել է, որ այժմ դժվարությունների բախվում և փետրվարի սկզբից դադարել է դասերի հաճախել :
Ալեյշան պնդում է, որ դատի է տվել իր նախկին դպրոցին, քանի որ ցանկանում է, որ դրա ղեկավարները պատասխանատվության ենթարկվեն իր ապրածի ծանր հույզերի համար: Նա պնդում է, որ դպրոցի աշխատակազմը «չգիտի՝ ինչ է անում և թքած ունի»:





















Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
Մենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար Մելոյան
Նրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել Կարապետյան
74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան
Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան
Ջերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ը
Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել Կարապետյան
Քանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. Աբրահամյան
Որոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելու
Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը