769,500 դոլար. ԱՄՆ-ում տղամարդը կուլ է տվել Tiffany & Co. խանութից գողացված թանկարժեք զարդերը (լուսանկարներ)
ԱՄՆ-ում տղամարդը կուլ է տվել Tiffany & Co. ապրանքանիշի՝ մի քանի հարյուր հազար դոլար արժողությամբ գողացված զարդեր, հայտնում է cbsnews.com-ը՝ դատական փաստաթղթերին հղումով:
Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի 32-ամյա բնակիչ Ջեյթան Գիլդերը փետրվարի 26-ին թալանել է Tiffany & Co. ոսկերչական խանութն Օռլանդոյում: Գիլդերը, ըստ փաստաթղթերի, խանութ է մտել և աշխատակիցներին ասել է, որ իր անունը Շոն է, և նա ցանկանում է բանակցել Orlando Magic բասկետբոլային թիմի խաղացողի անունից՝ զարդերի գնման շուրջ: Նրան ուղեկցել են VIP սենյակ:
Գնումը ներառում էր երկու զույգ ադամանդե ականջօղեր և ադամանդե մատանի։ Զույգ ականջօղերը գնահատվում են 160,000 և 609,500 դոլար, իսկ մատանին՝ 587,000 դոլար, ոստիկանությանը հայտնել են խանութի աշխատակիցները:
Ինչ-որ պահի Գիլդերը տեղից վեր է թռել և խլել զարդերը: Այնուհետև նա փորձել է դուրս գալ VIP սենյակից՝ հրելով դռները: Խանութի աշխատակիցը փորձել է կանգնեցնել Գիլդերին, սակայն նա ուժեղ հրել է աշխատողին: Ծեծկռտուքի ժամանակ ադամանդե մատանին ընկել է։ Ոստիկանությունը հայտնել է, որ Գիլդերը կարողացել է իր մոտ պահել ականջօղերը և փախուստի դիմել մեքենայով:

Կարճ ժամանակ անց նրա մեքենան կանգնեցրել է ոստիկանը և բաժանմունք տեղափոխվելու ճանապարհին, տղամարդը կուլ է տվել զարդերը:
Այնուհետև Գիլդերին տեղափոխել են Վաշինգտոնի շրջանային բանտ, որտեղ շերտագրումը ցույց է տվել նրա ստամոքսում մի քանի օտար առարկաներ: Ոստիկանությունը կասկածում է, որ այդ իրերը գողացված ականջօղերն են: Դրանց ընդհանուր արժեքը $769,500 է:
Դատական փաստաթղթերից պարզ չէ՝արդյոք ոստիկանությունը կարողացել է հետ ստանալ ականջօղերը: Գիլդերը ներկայումս գտնվում է Օրենջ շրջանի բանտում:





















Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
Մենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար Մելոյան
Նրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել Կարապետյան
74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան
Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան
Ջերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ը
Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել Կարապետյան
Քանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. Աբրահամյան
Որոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելու
Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը