Reuters-ը պարզել է՝ ինչի են դրդում Թրամփի վերջին գործողությունները եվրոպական երկրներին
Դոնալդ Թրամփի օրոք Ուկրաինայի նկատմամբ ԱՄՆ-ի փոխված քաղաքականությունը «ցնցել է եվրոպացիներին», որոնք գիտակցում են Կիևին օգնության ֆինանսավորման անհրաժեշտությունը: Այս ֆոնին ԵՄ-ում քննարկում են՝ ինչպես օգտագործել ռուսական սառեցված ակտիվները, գրում Է Reuters-ը:
Վիրջինիայի համալսարանի իրավունքի փորձագետ Միթու Գուլատիի խոսքով՝ Թրամփի վերջին գործողությունները եվրոպական երկրներին դրդում են «փորձել անել այն, ինչ չէին ցանկանում անել վեց ամիս առաջ»:
«Նույն մարդիկ, ովքեր ասում էին, որ չեն պատրաստվում ամբողջությամբ առգրավել ակտիվները, հիմա զանգահարում են և հայտնում, որ հետաքրքրված են», - ասել է Գուլատին՝ չհստակեցնելով, թե կոնկրետ որ երկրների մասին է խոսքը:
Եվրոպայի երկրներից մեկի Կենտրոնական բանկի աշխատակիցը գործակալության հետ զրույցում համաձայնել է, որ ակտիվներն առգրավելու հնարավորությունը դիտարկելու քաղաքական ճնշումն ուժեղանում է:
Զրուցակցի խոսքով՝ միջոցների դուրսբերման անթույլատրելիության մասին Եվրոպական կենտրոնական բանկի դիրքորոշումը կարող է չազդել քաղաքական գործիչների վրա:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան