Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
Լավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՉհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանԱկբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերՖասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՄի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալ
Քաղաքականություն

Սպասելով ԵԽ քվեարկությանը. Վահե Հովհաննիսյան

Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

Մայր Աթոռի հոգևոր խորհրդի կարևոր հայտարարությունը, տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների՝ անարդարությունից ճչացող, բայց անելիքը հստակ չիմացող ձայնը, և հարյուր հազարների սպասումը այսօրվա ԵԽ քվեարկությունից ինձ ստիպում են պարզ ասել. եթե չստեղծենք աշխատանքի լուրջ մեքենա, այդ ջանքերը ոչ մի օգուտ չեն տալու։

Արդյունքի համար հսկայական աշխատանք է պետք անել։ Այն պետք էր սկսել մի տարի առաջ, որ այսօրվա ազգային անօգնական վիճակում չլինեինք։ Չենք արել։ Փոխել է պետք դատավարության ամբողջ բնույթը, դերաբաշխումը։ Միջնադարյան ինկվիզիցիա հիշեցնող այս պրոցեսը պետք է փոխենք իսկապես բաց դատավարության։ Սա միջազգայնորեն ընկալելի պահանջ է, որի իրականացման համար անհրաժեշտ է. միջազգայինմամուլի սևեռում թեմայի շուրջ, միջազգային իրավապաշպանության ակտիվացում, հեղինակավոր զեկույցների ստացում, տարբեր երկրների կառավարությունների վրա ճնշումներ, լոբբիստական աշխատանք։ Միջազգային լուրջ շարժում սկսելու և շատ այլ բաների համար, պետք է.

1.    Ճիշտ և լուրջ մենեջմենթ
2.    Շատ փող և լավ կապեր
 
Առանց ավելորդ թիթիզությունների ֆիքսենք. փողի և կապերի առկայության դեպքում հնարավոր է միջազգային մամուլի և միջազգային իրավապաշտպանության, միջազգային քաղաքացիական հասարակության ուշադրությունը սևեռել այս դատավարության վրա։
 
Պետք է պարզ ասել. հարգարժան հոգևոր խորհուրդ, սիրելի ազնիվ հայրենակիցներ, եթե Բաքվում պահվող մեր հայրենակիցների համար պայքարը չդրվի լուրջ հիմքերի վրա, ապա մեր բոլոր էմոցիաները և կոչերն ունենալու են զրո արժեք։
Եթե որևէ մեկին թվում է, թե հրեական կազմակերպությունները և հրեական շարժումները կազմակերպվել և կազմակերպվում են առանց մենեջմենթի և լուրջ փողի, չարաչար սխալվում ենք։
 
«Կապիտալի աղքատությունը»
 
Մենք կարող ենք ուրախանալ կամ տխրել, որ USAID-ն փակվում է, որ հայկական ինքնության դեմ աշխատող, գործակալական համակարգերի ֆինանսավորումը Թրամփը դադարեցնում է, բայց պետք է նաև ֆիքսենք, որ մինչև այսօր ձևավորված չեն ազգային կապիտալով լուրջ ֆոնդեր, որոնք կհակակշռեին դրսի ֆինանսավորմանը։
 
Ամոթ է, որ Հայաստանում ձևավորված չեն ազգային ինքնության պահպանման-զարգացման, ստրատեգիական ծրագրերի ֆինանսավորման քաղաքակիրթ համակարգեր։ Մենք տարիներով ողբում ենք, որ դրսի փողերով հակահայկական, հակաարցախյան, հակասփյուռքյան հակազգային գաղափարներ են մշակվում, տարածվում, որ իշխանությունը քարոզ է տանում Արարատի դեմ, ցեղասպանությունն է ուրանում, տոտալ քարոզ եկեղեցու դեմ, հակաարցախյան, ֆաշիստական քարոզ է տանում։ Հայկական աշխարհում փող չկա՞ր զսպելու այլ ծագման փողերով այս արշավը։
 
Հիմա ճիշտ պահն է՝ այս ոչ կոնստրուկտիվ ողբը դադարեցնելու։ Հայկական կապիտալը՝ Հայաստանում, սփյուռքում, պիտի հակընդդեմ համակարգ ստեղծի։ Համակարգ, որը կկասեցնի ներքին ֆաշիզմը, որը մեզ կմիավորի մեր իրական շահերի, իրական նպատակների համար։ Համակարգ, որը կջարդի ազգային արժեքների և ազգային արժանապատվության դեմ տարվող քարոզը։ Համակարգ, որը լուրջ կաշխատի Բաքվի բանտերից հայերին հանելու ուղղությամբ։ Վստահաբար, կապիտալի տիրապետող հայերի համար՝ Հայաստանում թե դրսում, Հայաստանի գոյության անընդհատությունը և Հայաստանի զարգացումը կարևորագույն ցանկություն և նպատակ են։

Պետք է ստեղծել մեխանիզմ, որի միջոցով ցանկությունը կվերածվի գործի։ Նորից եմ ասում, որ սա պիտի վաղուց արվեր, բայց եթե հիմա էլ չանենք, հետո անիմաստ կլինի։ Հիմա ոչ թե կարելի է, այլ անհրաժեշտ է դա անել։ Հայկական կապիտալի ներկայացուցիչները պետք է միավորեն իրենց ջանքերը, հավաքվեն ու պայմանավորվեն, պատվիրակեն մարդկանց, մասնագետների, մասնագիտական խմբերի, որպեսզի էֆեկտիվ ծրագրերը վերածվեն հստակ գործողությունների։ Հակառակ դեպքում մենք հանրության այսօրվա հույզերն ու պոռթկումները հերթական անգամ կսպառենք ու կկանգնենք ապատիայի ամենավտանգավոր, գուցե՝ վերջին շրջանի առաջ։