Իրանը պատերազմի չի ձգտում, բայց եթե ԱՄՆ-ն ու իր գործակալները սխալ քայլեր ձեռնարկեն, Իրանի պատասխանը կլինի անխուսափելի. Խամենեի
Իրանը, իսկապես ցանկություն ունենալու դեպքում, կարող է միջուկային զենք ստեղծել առանց ԱՄՆ-ի համաձայնության, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանն առ այն, որ իրենք Թեհրանին թույլ չեն տա միջուկային զենք ձեռք բերել։ Խամենեիի խոսքերը հայտնում է Tasnim-ը։
«Եթե մենք ցանկանայինք միջուկային զենք արտադրել, Ամերիկան չէր կարող մեզ կանգնեցնել: Պատճառը, որ մենք չունենք միջուկային զենք, այն է, որ մենք ինքներս չենք ցանկանում այդ տեսակի զենք՝ նախկինում նշված պատճառներով», - ասել է Իրանի գերագույն առաջնորդը:
Խոսելով ԱՄՆ-ի ռազմական սպառնալիքների մասին՝ նա նշել է, որ հարվածելու և պատերազմ սկսելու սպառնալիքը միակողմանի խնդիր չէ, և Իրանը ունակ է պատասխան հարված հասցնել և անպայման կանի։
«Եթե Ամերիկան և նրա գործակալները սխալ քայլ կատարեն, ավելի ուժեղ հարված կստանան: Իհարկե, մենք պատերազմ չենք ցանկանում, քանի որ պատերազմը լավ բան չէ, բայց եթե ինչ-որ մեկը քայլեր ձեռնարկի, մենք վճռականորեն կպատասխանենք», - ասել է Խամենեին:
Հեղափոխության առաջնորդի խոսքով՝ ԱՄՆ-ն տնտեսության, արտաքին քաղաքականության, ներքին քաղաքականության, սոցիալական հարցերի և այլ ոլորտներում թուլանում է և չի կարող ունենալ այն հզորությունը, որն ուներ 20-30 տարի առաջ։
Անդրադառնալով Իրանի ներսում հնչող բողոքներին այն մասին, թե ինչու Թեհրանը չի նստում բանակցությունների սեղանի շուրջ, Այաթոլլահ Խամենեին ասել է. «Ամերիկյան կառավարության հետ բանակցությունները ոչ միայն չեն վերացնի պատժամիջոցները, այլև կհանգեցնեն պատժամիջոցների խստացման, ճնշումների ավելացման և թույլ կտա բարձրացնել նոր պահանջներ ու ավելորդություններ»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան