Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
Լավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՉհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանԱկբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերՖասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՄի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալ
Քաղաքականություն

Փաշինյանի ասածը նշանակում է՝ «Թուրքիան ու Ադրբեջանն ինչ կասեն, դա էլ կանեմ․ ուզո՞ւմ են Արևմտյան Ադրբեջան՝ թող այդպես էլ լինի». Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը, «իրական Հայաստանի» մասին իր ցնդաբանության շրջանակներում, հանդիպել էր իր մի խումբ «գաղափարակիցների» հետ և փորձում էր բացատրել, թե ինչ է այն իրենից ներկայացնում։ Այս քննարկման ընթացքում, անդրադառնալով Սահմանադրության փոփոխության հարցին, նա նշել է, որ «ՀՀ նոր Սահմանադրությունը կունենա տարածաշրջանային բովանդակություն»։

Եթե ավելի պարզ ասենք, սա նշանակում է մոտավորապես հետևյալը՝ «Թուրքիան ու Ադրբեջանն ինչ կասեն, դա էլ կանեմ։ Ուզո՞ւմ են Արևմտյան Ադրբեջան՝ թող այդպես էլ լինի»։

Սա Ալիևի կողմից տևական ժամանակ պարտադրվող և «խաղաղության պայմանագիր» կոչվող ղազագրի առանցքային տարրերից մեկն է. այն կետը, որի պատճառով մինչ օրս Ադրբեջանը ձգձգում է փաստաթղթի ստորագրումը։ Նիկոլը հրապարակավ հայտարարում է, որ ինքը պատրաստ է փոխել Սահմանադրությունը՝ անկախ դրա բովանդակությունից։

Ի դեպ, եթե հաշվի առնենք, թե ովքեր են այդ Սահմանադրություն կոչվող թուրանական դոկտրինի հեղինակները (Տիգրան Եգորյան, Դանիել Իոաննիսյան, Արթուր Սաքունց, Վահե Գրիգորյան և այլն), ապա կարելի է հանգիստ եզրակացնել, թե ինչ բովանդակություն այն կարող է ունենալ։

Փաստորեն, Նիկոլը բաց տեքստով ասում է, որ ինքը պատրաստ է մեր տարածաշրջանում որպես հիմնական խաղացող տեսնել Թուրքիային։ Այլ կերպ լինել չի կարող, քանի որ, երբ նա ասում է «Արևմուտքի հետ հարաբերություն, գործընկերություն, լոգիստիկա» և այլն, դա ուղղակիորեն վերաբերում է թյուրքական գործոնին։ Հարգելինե՛րս, եթե չգիտեք, ասեմ, որ այսօր Արևմուտքը մեր տարածաշրջանում գործում է Թուրքիայի միջոցով և ներկայացված է հենց նրա կողմից։ Ու երբ Նիկոլը նման բառեր է օգտագործում, նկատի ունի իր իսկական տերերին։ Ասեմ ավելին՝ այսօր Արևմուտքը Թուրքիային է պատկերացնում որպես Հարավային Կովկասի հարցերի հիմնական մենեջեր։ Ավելին, Նիկոլն իր խոսքում քանիցս շեշտել է, որ «Թուրքիային մենք ընկալում ենք Ադրբեջանի միջոցով, մենք պետք է ունենանք օրակարգ Թուրքիայի հետ»։ Ակնհայտ է, որ սա պարզապես քաղաքական ծխածածկույթ է, քանի որ ադրբեջանական օրակարգը թուրքականից ոչնչով չի տարբերվում (պանթյուրքիզմ լայթ)։

Ի դեպ, իր հակահայկական անբարո պահվածքով Նիկոլն ամեն ինչ արեց, որպեսզի Թուրքիան Հարավային Կովկասում դառնա ավելի ազդեցիկ և առանցքային գործոն, խառնվի ՀՀ-ին վերաբերող բոլոր հարցերին։ Նրա ախորժակն էլ հայտնի է բոլորիս՝ արդեն 120 տարի և ավելի։