ԶՊՄԿ-ն նոր պոչատար խողովակաշար է կառուցելու
Հայաստանի թիվ մեկ հարկատուն՝ «Զանգեզուրի պնղձամոլիբդենային կոմբինատը» նոր պոչատար խողովակաշար է կառուցելու, որը կօգնի ավելի արդյունավետ իրականացնել վտանգավոր թափոնների մշակումը։ Հաջորդ շաբաթ Քաջարանում երկու հանրային լսում է կայանալու, որոնք վերաբերում են ԶՊՄԿ-ի արդիականացմանն ուղղված փոփոխություներին։
Կոմբինատը նաև ներկայացնելու է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունների ներկայացում։ Բնապահպանական նորմերի պահպանումն ընկերության համար առաջնային է, և ԶՊՄԿ-ն հատկապես վերջին տարիներին ահռելի աշխատանք է կատարել այդ ուղղությամբ։
Ընկերության կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի խոսքով, ներկայումս գործող պոչատար խողովակաշարերի մաշվածության պատճառով վթարների առաջացման ռիսկը բավական մեծ է, և դրանք հնարավոր վթարների կանխարգելման և դրանց հետ կապված ռիսկերի ավելի արդյունավետ կառավարման նպատակով որոշվել է կառուցել նոր պոչատար խողովակաշար, այլ ոչ թե իրականացնել հին խողովակաշարերի մասշտաբային վերանորոգման աշխատանքներ։
Ըստ ԶՊՄԿ-ի ներկայացուցչի, բնապահպանական ժամանակակից տեխնոլոգիաներում ավելի զգալի ներդրում է նախագծով նախատեսվող մեկ այլ ծրագիր՝ մասնակի շրջանառու ջրամատակարարման համակարգը, որը նույնպես ներկայացվելու է հանրային լսմանը։ «Համակարգը թույլ կտա կրճատել թարմ տեխնիկական ջրի ծախսը, ապահովելով նաև պոչամբար մղվող պոչանքի ծավալի կրճատումը։ Փորձեմ առավել մատչելի բացատրել։ Պոչանքի ընդհանուր ծավալի 50 %-ի խտացման արդյունքում զանգվածից առանձնացված ջուրը կօգտագործվի տեխնոլոգիական պրոցեսներում՝ նվազեցնելով թարմ տեխնիկական ջրի օգտագործումը 20-30 %-ով։ Ընդ որում, կարևոր եմ համարում նշել, որ սա ամենաժամանակակից տեխնոլոգիայով կառուցվելիք համակարգ է, որը տեղադրվելու է ամբողջովին փակ շենքում՝ կահավորված աղմուկից և այլ կողմնակի ազդեցություններից առավելագույն պաշտպանության համակարգերով»,– լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել է ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրենը, հավելել, թե այդ ծրագիրը մոտ 35 մլն ԱՄՆ դոլար կապիտալ ծախս է ենթադրում։
Անի Մելիքյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան