Մեծ ուշադրություն ենք դարձնում էներգաարդյունավետությանը և կրթական միջավայրի զարգացմանը. Տիգրան Ավինյան
Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղադրված արևային ֆոտովոլտային կայանը դրա լավագույն օրինակներից է․ այն թույլ կտա համալսարանին խնայել էներգիայի ծախսերը, իսկ ուսանողներին կտա հնարավորություն իրական տեխնոլոգիաների վրա ձեռք բերել գործնական գիտելիքներ։
Ինչու՞ է սա կարևոր.
Պոլիտեխնիկն իր էներգիայի զգալի մասը կարտադրի ինքնուրույն, իսկ խնայված միջոցները կարող են ուղղվել կրթական ծրագրերին ու տեխնոլոգիական զարգացմանը։
Ուսանողները հնարավորություն կունենան ուսումնասիրել և աշխատել վերականգնվող էներգիայի իրական համակարգերի հետ, ինչը հզոր գործնական փորձ է ապահովելու։
Պոլիտեխնիկի զարգացումը շարունակական է՝ hամալսարանում հիմնանորոգվել է բակային տարածքը, ստեղծվել է նոր կանաչ այգի, բացվել են ժամանակակից լաբորատորիաներ, որոնք ուսանողներին տալիս են նոր հնարավորություններ, շուտով կշահագործվի նաև նոր, արդի սպորտային համալիրը:
Որպես հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ կարևորում եմ, որ համալսարանն ունենա ժամանակակից, խելացի և էներգաարդյունավետ ենթակառուցվածքներ։
Շնորհակալ եմ Պոլիտեխնիկի ղեկավարությանը, գործընկերներին ու բոլոր մասնակիցներին, ովքեր աջակցում են այս կարևոր ծրագրերի իրականացմանը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան