Գյումրիում հարցումների պատկերը խուճապի է մատնել իշխանություններին
Գյումրիում մարտի 30-ին կայանալիք ՏԻՄ արտահերթ ընտրություններին ընդառաջ գործող իշխանությունները ներքին հարցումներ են իրականացնում, և դրանց արդյունքները խուճապի են մատնել «Քաղաքացիական պայմանագրին»։
ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, այդ հարցումները վկայում են, որ ընտրություններին մասնակցող 9 ուժերից միայն չորսին է հաջողվում անցնել Գյումրիի ավագանի։ Իշխանության ներդրած «տրոյական ձիուկները» ընդհանրապես դուրս են մնում այդ ցանկից և չնչին քվեներ են ստանալու։ Իսկ հիմնական ընդդիմադիր թեկնածուները կարող են այնքան քվեներ ստանալ, որ Գյումրիում իշխանազրկեն «Քաղպայմանագրին»։ Ըստ այդ հարցումների, Սարիկ Մինասյանի գլխավորած ընտրացուցակը միայն երկրորդն է։ Թե ընդդիմադիրներից ով է առաջինը, մեր աղբյուրները չեն նշում, պնդում են, որ ՔՊ-ն որևէ շանս չունի հաղթանակ գրանցելու հանրապետության երկրորդ քաղաքում։
Այս հարցումներն են պատճառը, որ Փաշինյանն ու իր թիմն ընկել են ցնցումների մեջ, ուժայիններին հրահանգել բռնաճնշումներ սկսել ընդդիմադիրների դեմ, ընդ որում, քրքրում են ընտրացուցակների վերին հորիզոնականներում ընդգրկված ընդդիմադիր թեկնածուների անցյալը, նրանց վրա լծակներ ստանալու, Գյումրիում իրենց ցանկալի արդյունքները ստանալու համար։ Առաջիկայում Փաշինյանը կրկին Գյումրիում է լինելու, անձամբ է իրականացնելու քարոզարշավը, իսկ մինչ այդ կառավարությանը հրահանգել է հսկայական գումարներ ներդնել, այս օրերին բուռն աշխատանքի իմիտացիա ստեղծել։
Սրբուհի Ազարյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան