Կեղծ ընդդիմադիրները Գյումրիում փոշիացնում են ընդդիմության ձայները
Մինչ Գյումրիում այսպես կոչված «Եվրադաշինքն» իրեն արմատական ընդդիմություն է ներկայացնում՝ քննադատելով իշխանությանը, դաշինքի անդամ «Հանրապետություն» կուսակցությունը, որը Երևանի ավագանու կազմում կոալիցիա է կազմել «Քաղպայմանագրի» հետ, հերթական քայլն է արել ընդդեմ երևանցիների։
Երևանի ավագանին երեկ պետք է քննարկեր տրանսպորտի թանկացման դեմ «Մայր Հայաստան» խմբակցության ստորագրահավաքի հիման վրա ներկայացված նախագիծը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» ու «Հանրապետություն» խմբակցությունները հայտարարեցին, որ չեն մասնակցելու քննարկմանը, ու լքեցին նիստերի դահլիճը։ Ընդ որում, եթե ՔՊ խմբակցության անդամները պարզապես հեռացել են, ապա «Հանրապետության» ավագանիները ծաղրել են, փորձել սադրանքներ հրահրել, խափանել են ընդդիմադիր խմբակցությունների աշխատանքը։
Միայն այս մեկ դրվագը վկայում է, որ կեղծ ընդդիմադիր ներկայացող «Եվրադաշինքը» Գյումրիում իրականում զբաղված է ձայների փոշխացմամբ։ Վերջին օրերին սոցցանցերում «Եվրադաշինքի» ներկայացուցիչներն ավելի կոշտ են քննադատում «Քաղպայմանագրին», քան նույնիսկ արմատական ընդդիմության ներկայացուցիչները։
«Քաղպայմանագրի» գործերը երկրորդ քաղաքում այնքան էլ լավ չեն, իսկ առաջադրված երկու արբանյակները ընդհանրապես վարկանիշ չունեն, և նրանց ևս ավագանի քարշ տալու համար էլ բեմադրվում է ընդդիմադիր թատրոնը։ Ավագանի անցնելու դեպքում կասկած չկա, որ արևմտամետները կրկին անցնելու են իշխանության թևի տակ։ Իսկ մնացածն ընդամենը թատրոն է՝ գյումրեցիների ձայները գողանալու համար։
Անի Մինասյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան